Ադիգենիի մուսուլմանների «շարունակական հետապնդումների փաստով» պահանջում են հետաքննություն սկսել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Յուսուֆ Միքելաձե

Ադիգենիի բնակիչ Մերաբ (Յուսուֆ) Միքելաձեն, ում մարտի 8-ին ուղղափառ եկեցեցու հոգևորականներն ու տեղացիները թույլ չեն տվել ուրբաթօրյա աղոթք անել իր տանը, հետաքննություն սկսելու պահանջով դիմել է Հատուկ քննչական ծառայություն։ Նրա շահերը ներկայացնում է Սոցիալական արդարության կենտրոն հասարակական կազմակերպությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Սոցիալական արդարության կենտրոնը կոչ է անում հատուկ քննչական ծառայությանը անհապաղ սկսել Ադիգենիում վրացի մահմեդականների նկատմամբ շարունակվող հալածանքների վերաբերյալ հետաքննությունը և իրականացնել բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները՝ գործին արդյունավետ արձագանքելու համար, այդ թվում՝ ժամանակին հարցաքննելու հետապնդումներին ներգրավված հոգևորականներին։

«Սպառնալիքների և ոտնձգությունների շարունակականությունը, ինչպես նաև կրոնական անհանդուրժողականության ակնհայտ դրդապատճառը ցույց են տալիս, որ տեղի ուղղափառ միաբանությունը և հոգևորականները, այդ թվում՝ Նիկոլոզ Գեծաձեն, ամենայն հավանականությամբ հետապնդում են կրոնական անհանդուրժողականության հիմքով, ինչը պատժվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածով, իսկ նշված հանցագործության հետաքննությունը գտնվում է հատուկ քննչական ծառայության մանդատի ներքո»,- նշում է հասարակական կազմակերպությունը։

Մարտի 8-ին՝ ուրբաթօրյա ավանդական Ջումայի աղոթքի ժամանակ, ուղղափառ հոգևորականները և հավատացյալների մի մասը՝ մոտ 200 հոգի, հավաքվել են Ադիգենի ավանում գտնվող Իմամ Մերաբ (Յուսուֆ) Միքելաձեին պատկանող շենքի մոտ և խնդրել՝ այնտեղ գտնվող մուսուլմաններին հեռանալ տնից։ Այդ ժամանակ շենքում ընդամենը երեք մարդ է եղել, ովքեր աղոթել են։ Տարածված տեսանյութում երևում է, որ Զարզմայի վանքի վանահայր Նիկոլոզ Գեծաձեն, չնայած ոստիկանական շրջափակմանը, փորձել է ներխուժել Իմամ Մերաբ (Յուսուֆ) Միքելաձեի տուն և սպառնացել բռնությամբ։

Սոցիալական արդարության կենտրոնն ընդգծում է, որ նմանատիպ դեպք տեղի է ունեցել անցյալ ուրբաթ՝ մարտի 1-ին, երբ ուղղափառ եկեղեցու հոգևորականները, այդ թվում՝ Նիկոլոզ Գեծաձեն, մուսուլմաններին խնդրել են լքել շենքը։ Մահմեդական համայնքի նկատմամբ ոտնձգությունների նմանատիպ դրվագ տեղի է ունեցել նաև 2023 թվականի հուլիսին։

«Այդ ժամանակ Մերաբ (Յուսուֆ) Միքելաձեի շենք են եկել տեղի ուղղափառ հոգևորականները և սպառնացել մահմեդական առաջնորդներին դադարեցնել իրենց կրոնական գործունեությունը։ Տեղի է ունեցել վիճաբանություն, որին միջամտել են ոստիկանները։ Միջադեպից հետո տեղական և կենտրոնական իշխանությունների ներգրավմամբ բանակցություններ են վարվել ուղղափառ և մահմեդական հոգևորականների միջև, որից հետո նրանք ստիպված են եղել զիջումների գնալ՝ հակամարտությունից և բախումներից խուսափելու համար։ Մասնավորապես, նրանք պայմանավորվել են, որ ժամանակավորապես կշարունակեն աղոթել Ադիգենի ավանում գտնվող Իմամ Մերաբ (Յուսուֆ) Միքելաձեին պատկանող շենքում, քանի դեռ հեռավոր Իջարեթի գյուղի տեղական ինքնակառավարումը նոր տարածք ձեռք չի բերել կրոնական գործունեության համար։ Սակայն մինչ օրս ինքնակառավարումը մուսուլմանների համար այլընտրանքային շենք չի տրամադրել»,- ասվում է Սոցիալական արդարության կենտրոնի տարածած հայտարարության մեջ։

Կազմակերպությունը նշում է, որ նախորդ տարիներին Ադիգենիում վրաց մահմեդական համայնքի իրավունքների ոտնահարումը չի հանգեցրել պետության կողմից համապատասխան իրավական արձագանքի, ինչը անպատժելիության մթնոլորտ է ստեղծում և իրական պայմաններ է ստեղծում բռնությունների կրկնման համար։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):