Ադիգենիում հերթական ցույցն է տեղի ունեցել Մերաբ Միքելաձեի տանը մուսուլմանների աղոթքի դեմ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ադիգենի ավանում՝ Մերաբ (Յուսուֆ) Միքելաձեի տան մոտ հերթական ցույցն է տեղի ունեցել, որի մասնակիցները բողոքել են տանը մուսուլմանական աղոթատեղիի առկայության դեմ։ Տեղում մոբիլիզացված են մեծ թվով ոստիկաններ։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Ադիգենիի մուտքի մոտ՝ Զարզմայի կողմից, փակել են հանրահավաքի գնացող մահմեդականների ճանապարհը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ավանդական ուրբաթօրյա աղոթքից առաջ Միքելաձեի տան բակում հավաքվել են տեղացիներն ու ուղղափառ եկեղեցու հոգևորականները։ Զարզմայի վանքի վանահայր Նիկոլոզ Գեցաձեն ասել է, որ իրենց նպատակն է մուսուլմաններին հասկացնել, որ իրենք չեն ընդունելու ավանում աղոթատեղիի առկայությունը և պետք է ընդունեն իշխանության առաջարկը։

«Նրանց առաջարկվել է այլընտրանքային տարածք, որտեղ նրանք հնարավորություն կունենան բավարարել իրենց կրոնական կարիքները, թեև դրա կարիքը չկա, քանի որ մունիցիպալիտետի տարածքում կան բազմաթիվ մզկիթներ։ Մի քանի հոգի կան, ավանդական իսլամի ներկայացուցիչներ չեն, որոնք սկզբունքորեն, իբր ինչ-որ մեկի հրահանգով պահանջում են՝ ուզում ես, թե ոչ, այդպես կլինի։ Այստեղ ոչ ոք դա չի ընդունի, դա անհնար է։ Քանի դեռ չենք մտափոխվել, նրանք պետք է համաձայնվեն կառավարության առաջարկին»,- ասել է Նիկոլոզ Գեցաձեն։

Հոգևորականը պահանջով դիմում է իշխանություններին և ասում, որ անհրաժեշտ է շտկել օրենսդրական «սխալը»․ «Ի՞նչ է բնակելի տունը և ի՞նչ է կրոնական շենքը, պետք է հնարավորինս տարանջատել միմյանցից»։

Հանրահավաքի մյուս մասնակիցները նշել են, որ կանգ չեն առնելու այնքան ժամանակ, քանի դեռ Մերաբ Միքելաձեի տունը մունիցիպալիտետին չի հանձնվել։ Այսօրվա հանրահավաքին նույնպես հնչել են սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ Միքելաձեի հասցեին։

Կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը Մերաբ Միքելաձեին երկու տարբերակ է առաջարկում․ Ադիգենիում գտնվող իր տնից հրաժարվելու դիմաց՝ 800 մետր հեռավորության վրա գտնվող Իջարեթի գյուղում այլընտրանքային տարածքի հատկացում, կամ մունիցիպալիտետի կողմից տան վերագնում։

Գործակալության նախագահ Զազա Վաշաղմաձեի խոսքերով՝ իրենք Միքելաձեից ստացել են առաջարկի «անհիմն» մերժում, ինչը նա կապում է քաղաքական դրդապատճառների հետ։ Վաշաղմաձեի խոսքով՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի մահմեդականների միության նախկին նախագահ Տարիել Նակաիձեն «ներքաշված է գործընթացում»։

Ուրբաթօրյա աղոթքը չէր կայացել նաև մարտի 8-ին, երբ Մերաբ Միքելաձեի տան մոտ 200 մարդ էր հավաքվել։ Նրանք պահանջել են, որ Միքելաձեն և ևս երկու հոգի լքեն շենքը։ Զարզմայի վանքի վանահայրը, չնայած ոստիկանական շրջափակմանը, փորձել է ներխուժել մասնավոր սեփականություն և բռնությամբ սպառնացել Մերաբ Միքելաձեին։ Միքելաձեն դիմել է Հատուկ քննչական ծառայություն և խնդրել հետաքննություն սկսել կրոնական անհանդուրժողականության հիմքով հետապնդումների փաստով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):