Ադրբեջանը երկարացրել է ցամաքային սահմանները հատելու արգելքը մինչև հոկտեմբերի 1-ը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ալի Ասադով

Կորոնավիրուսի տարածման պատճառով Ադրբեջանի տարածքում սահմանված հատուկ կարանտինային ռեժիմը, որի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին, երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 2-ը՝ ժամը 06:00-ն։ Համապատասխան հրամանն արձակել է վարչապետ Ալի Ասադովը։ Սա նշանակում է, որ երկրի ցամաքային սահմանները փակ կլինեն առնվազն մինչև հոկտեմբերի 1-ը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 5-ին հայտարարել է Covid-19 համաճարակի հետ կապված գլոբալ արտակարգ դրության ավարտի մասին։ Չնայած դրան, Ադրբեջանի նախարարների կաբինետը որոշել է երկարաձգել ցամաքային սահմանները հատելու արգելքը։

Ադրբեջանը ցամաքային սահման ունի հինգ պետությունների՝ Վրաստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրանի հետ։ 2020 թվականի մարտից երկրի տարածք մուտք գործել կամ դուրս գալ հնարավոր է միայն օդային տրանսպորտով։

Ցամաքային սահմանների փակումը միակ կարանտինային միջոցն է, որը պահպանվում է Ադրբեջանում արդեն երեք տարի։ Կառավարությունը չի մեկնաբանում այս հարցը և ամեն անգամ նման կարճ հայտարարություններ է անում կարանտինային ռեժիմի շարունակման մասին։

2009 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանի Հանրապետությունում ապրում է 9 900 վրացի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը գերազանցում է 15 հազարը։ Վրացիները հիմնականում ապրում են Կախի, Զաքաթալայի և Բելաքանի շրջաններում։ Վրաստանում բնակվող էթնիկ ադրբեջանցի քաղաքացիների թիվը շատ ավելի մեծ է։ 2014 թվականի մարդահամարի տվյալներով՝ նրանց թիվը կազմել է 233 024, որն ամբողջ բնակչության 6,3%-ն է։

BBC-ն, հիմնվելով Ադրբեջանի Պետական ​​վիճակագրական կոմիտեի տվյալների վրա, գրել է, որ 2019 թվականին՝ մինչև կորոնավիրուսի համաճարակի սկսվելը, Վրաստանից Ադրբեջան է մուտք գործել 601 հազար մարդ, որից միայն 11 հազարը կամ 2%-ից պակասն է ինքնաթիռով ճանապարհորդել։ 2022 թվականին փակ ցամաքային սահմանների պայմաններում ինքնաթիռով Վրաստանից Ադրբեջան է թռչել 83 հազար մարդ։ 2019 թվականին Ադրբեջանից Վրաստան է մուտք գործել 1․35 միլիոն մարդ, որից 1․337 միլիոնը սահմանը հատել է ցամաքային, իսկ 16 հազարը՝ օդային ճանապարհով։ 2022 թվականին օդային ճանապարհով Վրաստան է մուտք գործել Ադրբեջանի 128 հազար քաղաքացի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։