Ադրբեջանը ձերբակալել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ civilnet.am-ի / Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայկ Հարությունյան, Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 3-ին ձերբակալվել են Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանք տեղափոխվել են Բաքու։ Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ավելի վաղ Ադրբեջանի Անվտանգության ծառայությունը ձերբակալել էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի ղեկավարությամբ ՄԱԿ-ի առաքելությունը երեկ ավարտել է մեկօրյա այցը Լեռնային Ղարաբաղ։ Նրանց հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում մնացել է մոտ հազար հայ։

«Առաքելությունը ցնցված է, թե ինչպես են տեղի բնակիչները հանկարծակի լքել իրենց տները, ինչպես նաև տառապանքներից, որոնք կարող էին դրա պատճառը լինել»։

Լուսանկարը՝ Reuters գործակալություն, Իրակլի Գեդենիձե, 27.09.2023թ

Հայտարարության հեղինակները նշում են նաև, որ իրենց այցելած վայրերում քաղաքացիական և գյուղատնտեսական ենթակառուցվածքների վնաս կամ ավերածություն չեն տեսել։ Հայտարարության համաձայն՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչները մեկօրյա այցով գտնվում էին Աղդամում, Ստեփանակերտում և Լաչինի միջանցքում։ Ըստ հաղորդագրության՝ դիտորդների մուտքը գյուղեր «սահմանափակ» է եղել։

Ընդհանուր առմամբ Ղարաբաղում ապրում էր 120 հազար մարդ։ Սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո, երբ Բաքուն հայտարարեց ինքնիշխանության վերականգնման մասին, էթնիկ հայերը զանգվածաբար լքեցին տարածաշրջանը և տեղափոխվեցին Հայաստան։

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը քննադատել է ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը՝ շեշտելով, որ առաքելությունն օրինականացրել է Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները։

«Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն արեց հնարավոր ամեն բան՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և այլ հանցագործությունները։ Այս մարդիկ վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ։ Ես անհամբերությամբ սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը», – գրել է նա։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Euronews հեռուստաընկերության եթերում իր հիասթափությունն է հայտնել թե՛ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի մոտեցման, թե՛ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին: Նրանք այդ շրջանում տեղակայվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ռուսներն ուզում էին մտցնել զինծառայողներ, ովքեր պետք է խաղաղություն և անվտանգություն ապահովեին: Բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց, և խաղաղապահների կողմից նույնիսկ չնչին արձագանք չեղավ», - ասել է Շառլ Միշելը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում արված հայտարարությունը Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակչության «էթնիկ զտումների» մասին։

Նախարարությունը հայ բնակչությանը կոչ է արել չլքել բնակության վայրը և դառնալ բազմազգ ադրբեջանական հասարակության մի մասը։

Սեպտեմբերի 28-ին, չճանաչված հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու են բոլոր պետական ​​կառույցներն ու կազմակերպությունները, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» (Արցախ) դադարեցնելու է գոյությունը: Ըստ հրամանագրի երկրորդ պարբերության՝ Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ նրանք, ովքեր ներկայումս գտնվում են նրա սահմաններից դուրս, պետք է ծանոթանան Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին և ինքնուրույն և անհատապես որոշեն՝ մնալ կամ վերադառնալ Ղարաբաղ, սակայն տարածաշրջանն այս պահին գրեթե ամբողջությամբ հայաթափված է։ Որպես Ղարաբաղը լքելու պատճառ հայերը նշում են Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդումների վախը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):