Աֆղան Սադիգովին արտահանձնելու փորձերը պետք է անհապաղ դադարեցվեն․ Amnesty International

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Աֆղան Սադիգովի արտահանձնման փորձերը՝ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին և չարտաքսման սկզբունքի պահանջներին համապատասխան, և նրան և նրա կնոջը միջազգային պաշտպանություն տրամադրեն, եթե նրանք դա խնդրեն»,- այսպես է արձագանքում Amnesty International միջազգային կազմակերպությունը Վրաստանում ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի խմբագիր Աֆգան Սադիգովի ձերբակալությանը և արտահանձնման կալանքին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևն ասել է, որ Աֆղան Սադիգովի արտահանձնումն Ադրբեջան իրավունքների լուրջ ոտնահարման վտանգի կստեղծի: Դրանք ներառում են խոշտանգումները, կամայական ազատությունից զրկելը և արդար դատաքննության իրավունքի խախտումը:

Կրիվոշևի խոսքով՝ Սադիգովի գործը շարունակում է Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների արմատախիլ անելու միտումը, որն ակտիվացել է մինչև նոյեմբերին Բաքվում նախատեսված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP 29): Amnesty International-ը փաստագրել է համաժողովին նախորդող ժամանակահատվածում Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով անկախ լրագրողների, ակտիվիստների և իրավապաշտպանների ձերբակալությունների բազմաթիվ դեպքեր:

Amnesty International-ը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել լրագրողների և կառավարության այլ քննադատների քաղաքական դրդապատճառներով հետապնդումները և անհապաղ ազատ արձակել նրանց, ովքեր ձերբակալվել են իրենց խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար:

Օգոստոսի 3-ին քրեական ոստիկանության աշխատակիցները Սադիգովին ձերբակալել են փողոցում՝ կնոջ և երեխաների ներկայությամբ, իսկ օգոստոսի 4-ին դատավորը նրան դատապարտել է եռամսյա արտահանձնման կալանքի։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Աֆղան Սադիգովը Ադրբեջանում հետախուզվում է սպառնալիքների և շորթման համար։ Նա կմնա անազատության մեջ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշման։ Փաստաբան Դիմիտրի Նոզաձեի խոսքով՝ լրագրողը ապաստան է խնդրում Վրաստանում։

Սևինչ Սադիգովան կարծում է, որ իր ամուսինը հետապնդվում է Ադրբեջանի կառավարությանը քննադատելու համար և կալանավորվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով։ Ձերբակալությունից մոտ երկու շաբաթ առաջ ընտանիքը փորձել է մեկնել Թուրքիա, սակայն վրացի սահմանապահները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Աֆղան Սադիգովին թույլ չեն տվել հատել սահմանը։ Այն ժամանակ Սադիգովին չեն ձերբակալել, ասել են, որ կարող է միայն Ադրբեջան վերադառնալ։

Աֆղան Սադիգովը Վրաստանում է ապրում 2023 թվականի դեկտեմբերի 24-ից։ Փաստաբանի խոսքով՝ մայիսին Ադրբեջանում լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց իր իմացության։

 

Այս թեմայով՝

IPI-ն Վրաստանի կառավարությանը կոչ է անում լրագրող Աֆղան Սադիգովին չհանձնել Ադրբեջանին

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։