Աքուբարդիան խորհրդարանին կոչ է արել ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ հայտարարություն ընդունել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանի անկախ պատգամավոր Թեոնա Աքուբարդիան հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի խորհրդարանը պետք է համատեղ հայտարարություն ընդունի հուլիսի 11-12-ին Վիլնյուսում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որտեղ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին միանալու ցանկության հետ մեկտեղ կարձանագրվի աջակցության խնդրանք դաշինքի անդամ երկրների ղեկավարներից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այսօր, ելույթ ունենալով խորհրդարանի լիագումար նիստում, Աքուբարդիան նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք Վրաստանի վարչապետը կմասնակցի գագաթնաժողովին, և ինչ է ակնկալում երկիրը ՆԱՏՕ-ից, հատկապես այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատճառ է նշել ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու դաշինքին միանալու Ուկրաինայի ցանկությունը։

«Քանի որ Վրաստանի խորհրդարանում ոչ մի բանաձև չի ընդունվել այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի ընդլայնման պատրվակող Ռուսաստանը սկսեց վերանայել միջազգային օրակարգը, իսկ հետո Ուկրաինայի դեմ ագրեսիա սկսեց, մենք ոչ մի խորհրդարանական կոչ չենք արել ՆԱՏՕ-ի անդամներին և առաջնորդներին։ Կոչ եմ անում խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավորին, այժմ, երբ Վիլնյուսում անցկացվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, երբ նախագահ Զելենսկին որպես Ուկրաինայի ղեկավար ներկայացված կլինի այս գագաթնաժողովում, չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը դեռ չի ասել, թե արդյոք վարչապետը ներկա կգտնվի Վիլնյուսի գագաթնաժողովին, հանդես գանք համատեղ կոչով։

Դիմենք ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որպեսզի ևս մեկ անգամ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ցանկության հետ մեկտեղ արձանագրվի նաև Վրաստանին սատարելու խնդրանքը, քանի որ դա Վրաստանի անվտանգության ամենակարևոր հովանոցն է և սահմանադրությամբ ամրապնդված ընտրությունը, չնայած այն հակաարևմտյան հայտարարություններին, որոնք արվում են ՆԱՏՕ-ի հասցեին իշխանության, այդ թվում՝ վարչապետի կողմից»,- ասել է Թեոնա Աքուբարդիան։

Ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել «Վրացական երազանքի» անդամներին հայտնել, թե ինչ են մտածում այս հարցի վերաբերյալ։

Վիլնյուսի գագաթնաժողովի գլխավոր թեման լինելու է Ուկրաինան և նրա հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Մի քանի օր առաջ Մոլդովայում Եվրոպական քաղաքական միության (EPC) երկրորդ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ բոլոր եվրոպական երկրները, որոնք սահմանակից են Ռուսաստանին և որոնք չեն ուզում մասնատվել Ռուսաստանի կողմից՝ պետք է լինեն Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ։ Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իր երկիրը կստանա անդամակցության հրավեր և անվտանգության երաշխիքներ՝ անդամակցելու ճանապարհին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):