Ալեքսեյ Նավալնին պետք է փոխանակվեր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սպա Վադիմ Կրասիկովի հետ, ով Գերմանիայում դատապարտվել է Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար, սակայն բանակցությունների վերջին փուլում ՌԴ նախագահը որոշել է սպանել նրան։ Այս մասին հայտարարել է Նավալնիի գործընկեր և «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» նախագահ Մարիա Պևչիխը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով
- 2 Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց մեր բարեկամներին, որպեսզի կանգնի Մոսկվայի կողքին․ Զուրաբիշվիլի
- 3 «Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք». Իվանիշվիլին՝ 2008 թվականի պատերազմի մասին
- 4 Հոկտեմբերին վրաց ժողովուրդը հնարավորություն կունենա հեռացնել խաբեբաներին․ սենատոր Ռիշ
- 5 ԱՄՆ-ը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ է մշակել․ «Ամերիկայի Ձայն»
- 6 Ես պատրաստ եմ ստանձնել մեծ պատասխանատվություն, ներառյալ երկրորդ ժամկետով. Զուրաբիշվիլի
«Ինչո՞ւ դա տեղի ունեցավ հիմա։ Ինչո՞ւ փետրվարի 16-ին։ Ես հստակ գիտեմ այս հարցի պատասխանը և ճշմարտությունը թաքցնելու ցանկություն չունեմ։ Նավալնին պետք է ազատ արձակվեր առաջիկա մի քանի օրվա ընթացքում, քանի որ մենք որոշում էինք կայացրել նրա փոխանակման վերաբերյալ։ Փետրվարի սկզբին Պուտինին առաջարկվել է փոխանակել մարդասպանին՝ «Էֆ Էս Բե»-ի սպա Վադիմ Կրասիկովին, ԱՄՆ երկու քաղաքացիների և Ալեքսեյ Նավալնիի հետ։ Փետրվարի 15-ի երեկոյան ես ստացա հաստատում, որ բանակցություններն ընթանում են և գտնվում են վերջնական փուլում։ Ալեքսեյը սպանվել է փետրվարի 16-ին»,- պատմում է Պևչիխը տեսանյութում։
Մարիա Պևչիխի խոսքով՝ Նավալնիի մահից հետո է նա իմացել, որ գործարար Ռոման Աբրամովիչը Վլադիմիր Պուտինին գերիներին փոխանակելու առաջարկ է արել։
«Ես փոխադարձ ծանոթների միջոցով հարցրել եմ Աբրամովիչին, թե երբ, որտեղ և ինչ հանգամանքներում է նա դա արել, ինչ է ասել Պուտինը, բայց, ցավոք, նա չպատասխանեց այս հարցերին, թեև ոչինչ չհերքեց։ Պուտինին հստակ ասվել է, որ Կրասիկովին ստանալու միակ ճանապարհը նրան Նավալնիի հետ փոխանակելն է։ Պուտինը մտածել է. «Ես չեմ կարող տանել Նավալնիի ազատությունը, և քանի որ նրանք սկզբունքորեն պատրաստ են առևտուր անել Կրասիկովով, մենք պարզապես պետք է ազատվենք առևտրի թեմայից, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում, նրան փոխարինենք մեկ ուրիշով»: Սա բացարձակապես անտրամաբանական է, իռացիոնալ։ Սա խելագար մաֆիոզի պահվածք է, բայց բանն այն է, որ Պուտինը խելագարվել է Նավալնիի հանդեպ ունեցած ատելությունից։ Նա այնքան տանել չի կարողանում Նավալնիին, որ նա գործում է ի վնաս իր և իր ռացիոնալ շահերի»,- ասել է Մարիա Պևչիխը։
Ռուս ընդդիմադիրի մահից հետո՝ փետրվարի 18-ին, գերմանական Bild հրատարակությունն առաջինն էր գրել, որ պատրաստվում էին Նավալնիին փոխանակել Կրասիկովի հետ։ Լրագրողների կարծիքով՝ բանակցություններում ներգրավված են եղել Մոսկվան, Վաշինգտոնը և Բեռլինը, և Ալեքսեյ Նավալնին շուտով պետք է ազատ արձակվեր։
Այն, որ ռուսական իշխանությունները կրկին փորձում են գերմանական բանտից դուրս բերել Զելիմխան Խանգոշվիլիին սպանողին, հաստատվեց փետրվարի սկզբին։ Պուտինը Տակեր Կարլսոնին տված հարցազրույցում նշել է, որ պատրաստ է Կրասիկովի հետ փոխանակել Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին, ով Ռուսաստանում մեղադրվում է լրտեսության մեջ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Ռուսաստանը փորձում է ազատ արձակել Խանգոշվիլիին սպանողին՝ թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալված ամերիկացի բասկետբոլիստ՝ Բրիթնի Գրիներին ազատ արձակելու դիմաց։ Բասկետբոլիստը ԱՄՆ է վերադարձել 2022 թվականի վերջին՝ 10 ամսվա ազատազրկումից հետո։ Նրան փոխանակել են զենքերի վաճառքով զբաղվող Վիկտոր Բութի հետ:
Փետրվարի 16-ին Յամալ-Նենտա ինքնավար շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ N3 ուղղիչ գաղութում զբոսնելուց հետո Ալեքսեյ Նավալնին իրեն վատ է զգացել և գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը։ «Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դա դրական արդյունքի չի բերել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,-հայտարարել է գերատեսչությունը։ Russia Today քարոզչական ալիքի աղբյուրը որպես մահվան պատճառ նշել է թրոմբը։ Փետրվարի 17-ի առավոտյան Լյուդմիլա Նավալնայան ժամանել է Խարփի գաղութ։ Այնտեղ նրան հայտնել են, որ որդին մահացել է «հանկարծակի մահվան համախտանիշից»։
Փետրվարի 24-ին հայտնի է դարձել, որ Նավալնիի մարմինը հանձնվել է նրա ընտանիքին։ Մահացած քաղաքական գործչի մայրը պատմել է, որ իրեն վերջնագիր են ներկայացրել ու խնդրել են գաղտնի թաղել որդուն։
Ընդդիմադիր քաղաքական գործիչը 47 տարեկան էր։ Նա իր պատիժը կրում էր հատուկ ռեժիմի՝ «Բևեռային գայլ» գաղութում, որը գտնվում է Սիբիրում՝ Յամալ թերակղզու Խարփ բնակավայրում։