«Սա ոչ թե խնդրանք է, այլ պահանջ», Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պահանջում է մանրամասն հետաքննել նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի գործը։ Նախագահը «ամենամեծ դժբախտություն» է որակում այն, որ երկրի «գլխավոր դատախազը «Էֆ Էս Բե»-ի գործակալ է եղել»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
«Նրանցից մեկը, կարծում եմ, պարոն Կախան [Կալաձեն] ասաց, որ իմ այցերը Եվրոպա ամենամեծ դժբախտությունն են. ո՛չ, պարոն Կախա՛։ Ամենամեծ դժբախտությունն է, երբ երկրում գլխավոր դատախազը «Էֆ Էս Բե»-ի կամ «Կա Գե Բե»-ի գործակալ էր, սա ամենամեծ փորձանքն է, և ավելի մեծ փորձանք է, երբ այդ մասին անհանգստություն չկա բոլոր այն գերատեսչություններում, որոնք այսօր դա պետք է հետաքննեին և որոնք որ պատասխանատու են: Ես այստեղ պահանջում եմ, որ հանրությանը պատասխան տրվի մանրամասն, մանրամասն քննությամբ։ Սա ոչ թե խնդրանք է, այլ պահանջ»,- ասել է նախագահը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Փարցխալաձեի քաղաքացիության հարցի վերաբերյալ նախագահի վարչակազմում «ոչ մի տեղեկություն և քաղաքացիությունից զրկելու հարցով պահանջ չի ստացվել»։ «Այստեղ սլաքներ տեղափոխելը չի ստացվի։ Պարզ է, թե որտեղ է պատասխանատվությունը»:
Նախագահը կարծում է, որ Փարցխալաձեի գործով պետք չէ լրացուցիչ ապացույցներ ստանալ ԱՄՆ-ից։
«Նույն օրը Բազել գնալուց առաջ հանդիպել եմ ամերիկյան դեսպանատան ներկայացուցչի հետ՝ պարզելու, թե ինչ տեղեկություններ կան իրենց կողմից։ Կարծում եմ՝ լավ կլինի, որ այս ամենի պատասխանատու գերատեսչությունները ժամանակին մեզ պատասխան տան։ Պատասխանները, տվյալներն ու ապացույցները կան: Այսօր ոչ ոք Ամերիկայից չի խնդրում մեզ ավելի շատ ապացույցներ տրամադրել: Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է։ Այստեղ պետք է հետաքննություն անցկացվի, հաշվետվությունները դադարեցվեն ու ամեն ինչ արվի, որ երկիրը չկորցնի իր դեմքն ու հեղինակությունը։ Երկիրը չէ, որ պատասխանատու է սրա համար»,- ասել է նախագահը։
Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ։ Պետդեպարտամենտի փաստաթղթում Փարցխալաձեն նշվում է որպես վրացի-ռուս օլիգարխ, ում հետ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (FSB) աշխատել է վրաց հասարակության և քաղաքականության վրա հօգուտ Ռուսաստանի ազդելու համար:
Օթար Փարցխալաձեն Վրաստանի գլխավոր դատախազն է եղել 2013 թվականի նոյեմբերից դեկտեմբերը ներառյալ: