ԱՄՆ-ը դատապարտում է «Երազանքի» բռնությունը ընդդիմության, լրագրողների և ակտիվիստների նկատմամբ. դեսպանություն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը արձագանքում է վերջին օրերին երկրում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես՝ «Վրացական երազանքի» «շարունակական բռնություններին» ընդդիմադիր քաղաքական գործիչների, լրագրողների, քաղաքացիական հասարակության անդամների և հանրահավաքների մասնակիցների նկատմամբ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Միացյալ Նահանգները դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության շարունակական բռնությունը Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների, լրագրողների, քաղաքացիական հասարակության անդամների և բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ», - ասվում է դեսպանության հայտարարության մեջ։

ԱՄՆ դեսպանությունը նշում է, որ վրացիների հիմնական ազատությունների կիրառման սահմանափակմանն ուղղված նմանատիպ գործողությունները ոչինչ չեն անում Վրաստանին եվրատլանտյան ճանապարհ վերադարձնելու համար։

«Վրաստանն ավելի լավին է արժանի»,- ասել են դեսպանությունից։

Վերջին օրերին Թբիլիսիում և Բաթումիում անցկացված բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել։ Ձերբակալվածների թվում կան քաղաքացիական ակտիվիստներ, ընդդիմադիր կուսակցությունների և անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Հունվարի 11-ին Աջարիայի գլխավոր ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ երկու անգամ ձերբակալվել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելին։ Առաջին անգամ նրան ձերբակալել են բաժանմունքի օժանդակ մասնաշենքի պատին պաստառ փակցնելու համար։ Մոտ երկու ժամից նա և երեք այլ կին ակտիվիստներ ստորագրության հիման վրա ազատ են արձակվել, սակայն կարճ ժամանակ անց կրկին ձերբակալվել են Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեի վրա հարձակվելու պատրվակով։ Հունվարի 14-ին Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Սախելաշվիլին Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է կիրառել։ Նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։

Հունվարի 12-ի հանրահավաքում ՆԳՆ աշխատակիցները մանր խուլիգանության և ոստիկանի պահանջին չենթարկվելու պատրվակով ձերբակալել են «Բաթումելեբիի» օպերատոր Գուրամ Մուրվանիձեին։ Հունվարի 13-ին դատավոր Իրմա Տոգոնիձեն նրան դատապարտել է 8-օրյա վարչական կալանքի։

Դատարանը 5 և 12-օրյա վարչական կալանք է կիրառել «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամներ Մատե Ցենտրաձեի և Էլիզբար Չխիկվաձեի նկատմամբ։ «Դրոա» կուսակցության անդամ Շուշանա Մացաբերիձեն նույնպես բանտում կանցկացնի 12 օր։ Երեքն էլ ձերբակալվել են Բաթումիում։

Հունվարի 15-ին, ուշ գիշերին, «Վրացական երազանքի» ներկայացուցիչները «Շերատոն Բաթումի» հյուրանոցում հարձակվել են լրագրող Զվիադ Քորիձեի և «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի վրա։ Հարձակվողների թվում են եղել ոչ լեգիտիմ խորհրդարանի պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեն և Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Գիորգի Մանվելիձեն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։