ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանն արձագանքում է եվրաինտեգրումը դադարեցնելու «Վրացական երազանքի» որոշմանը և Վրաստանում բողոքի ցույցը ճնշելուն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 5 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 6 Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը
«Ցավոք սրտի, վարչապետի հայտարարությունը, թե «Վրացական երազանքը» չի նախատեսում առաջիկա չորս տարում սկսել ԵՄ անդամակցության բանակցությունները, վերջին գործողությունն է, որը ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում այս կառավարության հավատարմությունը արևմտյան կուրսին։ Հարկ է նշել, որ կառավարության այս հայտարարությունն անմիջապես արժանացել է Կրեմլի գովասանքին։
Անցած գիշեր մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես են ոստիկանները դաժանաբար ծեծի ենթարկում ցուցարարներին և լրագրողներին։ Կոչ եմ անում կառավարությանը հարգել Վրաստանի քաղաքացիների՝ խաղաղ բողոքի ցույցեր անելու իրավունքը և բողոքի ակցիան անվտանգ լուսաբանելու մամուլի ազատությունը։
Ես խստորեն կոչ եմ անում «Վրացական երազանքին» վերանայել իր գործողությունները և Վրաստանը վերադարձնել Եվրամիության, արևմտյան ինտեգրման և ժողովրդավարության ճանապարհին, ինչը Վրաստանի բնակչության հստակ մեծամասնության ցանկությունն է»,- ասված է դեսպան Դանիգանի հայտարարության մեջ։
Դիվանագետի խոսքով՝ կառավարությունից է կախված քայլեր ձեռնարկել՝ բարելավելու հարաբերությունները արևմտյան երկրների հետ, որոնք ավելի քան 30 տարի աջակցում են Վրաստանին։
Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն բնակչությանը տեղեկացրել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կասեցնելու վերաբերյալ «Վրացական երազանքի» որոշման մասին։ Կոբախիձեի խոսքով՝ մինչև 2028 թվականի վերջը անդամակցության շուրջ բանակցությունների բացման հարցը օրակարգ չի դրվի և իրենք կհրաժարվեն ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշված որոշումը գնահատել է որպես «սահմանադրական հեղաշրջման» վերջնական կետ և ասել, որ ոչ լեգիտիմ կառավարությունը պատերազմ է հայտարարել իր ժողովրդին։
Գիշերվա ժամը 2-ի սահմաններում հատուկ նշանակության ջոկատայինները սկսել են ցրել խաղաղ բողոքի ցույցը։ Ցուցարարների դեմ օգտագործվել է այսպես կոչված պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենա՝ ջրի հետ խառնված քիմիական նյութերով։ Հանրային պաշտպանի գնահատմամբ՝ ՆԳՆ-ն խախտել է հավաքների ազատությունը, քանի որ այն պահին, երբ քաղաքացիներին հատուկ միջոցներով ցրում էին, ակցիան խաղաղ բնույթ ուներ։ «Տեսանյութում և տարածված տեղեկատվության մեջ հստակ ի հայտ են գալիս խաղաղ ցույցը ցրելու ժամանակ ցուցարարների, այդ թվում՝ քաղաքական գործիչների, ինչպես նաև լրագրողների և կալանավորների նկատմամբ հատուկ միջոցների անհիմն կիրառման բազմաթիվ դրվագներ, ենթադրյալ անհիմն ձերբակալությունների, բռնության ուղղակի դիտավորության և հստակ բացահայտվում են դիտավորյալ հետապնդումները»,- ասված է հանրային պաշտպանի հայտարարության մեջ։
Հանրահավաքը ճնշելու հետևանքով վիրավորվել է լրատվամիջոցների մոտ 40 ներկայացուցիչ։ Վարչական կարգով, ոստիկանի պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության պատրվակով ձերբակալվել է 43 մարդ։ Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել ոստիկանի վրա հարձակում գործելու, ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու մեղադրանքով։