Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը հաստատում է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի ամենամյա ընդունելության հրավերը, և հրաժարվել է Վրաստանի պատվիրակության հետ հանդիպումներից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Բայդենի վարչակազմը չեղարկել է վարչապետ Կոբախիձեի հրավերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան ընդունելությանը և հրաժարվել է հանդիպել Վրաստանի պատվիրակության հետ՝ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների, ապատեղեկատվության և ԱՄՆ-ի և Արևմուտքի նկատմամբ բացասական հռետորաբանության պատճառով»,- հայտնել են ԱՄՆ դեսպանությունից։
Վրաստանի վարչապետն այսօր պետք է մասնակցեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա կնոջ՝ Ջիլ Բայդենի անունից Նյու Յորքում կայանալիք պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների։ Սակայն, Բայդենի վարչակազմը չեղարկել է Իրակլի Կոբախիձեի հրավերը։
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի Ձայնը», վարչակազմը հրաժարվել է վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումներից, այդ թվում՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես հրաժարվել է հանդիպել վարչապետ Կոբախիձեի հետ։ «Ամերիկայի Ձայնի» փոխանցմամբ՝ այս որոշումների պատճառը Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական վարքագիծն է և մի շարք քայլերը, այդ թվում՝ այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, Հակակոռուպցիոն բյուրոյի քայլը ոչ կառավարական կազմակերպությունների՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» և «Ընտրիր Եվրոպայի» դեմ, ինչպես նաև իշխող ուժի հայտարարությունները ընդդիմադիր կուսակցությունների արգելման մասին։
Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 22-ին։ Այս այցին նախորդել էր ԱՄՆ-ի կողմից «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպասվող պատժամիջոցների մասին տեղեկատվության տարածումը։
Մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 16-ին, ԱՄՆ գանձապետարանը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի, նույն ինքը՝ «Խարեբայի» և նրա տեղակալներից մեկի՝ Միլեր Լագազաուրիի նկատմամբ։ Պատժամիջոցների հիմքում ընկած է նրանց մասնակցությունը մարդու իրավունքների լուրջ խախտումներին ռուսական օրենքի դեմ խաղաղ ցույցերի բռնի ճնշման ժամանակ։ Ֆինանսական պատժամիջոցների են ենթարկվել նաև խաղաղ ցույցերի վրա հարձակումների կազմակերպիչները՝ «Ալտ-Ինֆո»-ի առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն։ Բացի այդ, Պետդեպարտամենտը հայտարարել է, որ վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու են կամ մասնակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարմանը։