Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ «այս տեսքով» անհնար է շարունակել ռազմավարական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Իհարկե, հարաբերությունները պետք է վերանայվեն, և մենք կարծում ենք, որ ռազմավարական գործընկերությունն այս տեսքով ուղղակի անհնար է։ Մենք պատրաստ ենք բարեկամության, որ ռազմավարական գործընկերությունն իսկապես խորանա և առողջ դառնա, լինի այն, ինչ պետք է լինի և ոչ միայն վիրտուալ։ Այն պետք է փոխադարձ լինի։
Վրաստանը ինչ-որ մեկի վասալը չէ, և այն երկիրը, որը ինչ-որ մեկը կօգտագործի իր շահերի համար, կկործանի երկրում տիրող անդորրը, և իրավիճակը կլինի այնպիսին, ինչպիսին, ցավոք՝ Ուկրաինայում է։
Ոչ, ընկերներ, մենք պաշտպանում ենք այս երկիրը, մենք պաշտպանում ենք խաղաղությունը և ուզում ենք պահպանել խաղաղությունը: Միաժամանակ մենք պատրաստ ենք խորացնել առողջ հարաբերությունները»,- ասել է Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ Վրաստանում խաղաղություն և տնտեսական զարգացում կլինի, ինչը կարևոր է երկրում ապրող յուրաքանչյուր մարդու համար՝ անկախ քաղաքական հայացքների։ «Այս երկիրը չի օգտագործվի ուրիշի շահերի համար։ Վրաստանում չեն լինի այն գործընթացներն ու իրադարձությունները, որոնք, ցավոք, տեղի են ունենում մեր բարեկամ Ուկրաինայում։ Այս երկիրն ու նրա ժողովուրդը չեն կարող օգտագործվել որպես թնդանոթի միս։ Թող բոլորը սա հիշեն»,- ասել է Կախա Կալաձեն։
ԱՄՆ-ը սկսել է ԱՄՆ-Վրաստան երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայում այն բանից հետո, երբ «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունն ընդունեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը։ Երեկ՝ հունիսի 5-ին, կայացած ճեպազրույցում Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը պարզաբանել է, որ համագործակցության վերանայման մասին հայտարարությունը զուտ հռետորաբանություն չէ, այլ լուրջ քաղաքական հետևանքների մասին է։ Բացի ռուսական օրենքի կողմնակիցների համար վիզային սահմանափակումներ մտցնելուց, ԱՄՆ-ը կարող է նաև վերանայել Վրաստանին 390 միլիոն դոլարի օգնություն հատկացնելու հարցը։