Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանի իշխանություններին կոչ է արել «անհապաղ» ազատ արձակել ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին, ով ձերբակալվել էր օգոստոսի 3-ին Թբիլիսիում` Ադրբեջան արտահանձնման նպատակով։ Այդ մասին Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է ադրբեջանական Turan թերթի Վաշինգտոնի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 6 Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը
«Մենք խորապես մտահոգված ենք Թբիլիսիում Աֆղան Սադիգովի ձերբակալությամբ։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները և անհապաղ ազատ արձակել նրան։
«Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կալանավորման դեմ շարունակվող ճնշումների համատեքստում, և մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին, զերծ մնալ քաղաքացիական հասարակության վրա հարձակումներից, այդ թվում՝ արտերկրում և դադարեցնել մամուլի ազատությունը խարխլելը»,- ասել է Միլլերը։
Turan հրատարակությունը գրում է, որ Azel.Tv-ի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովը նախկին քաղբանտարկյալ է, ով 2016 թվականից հետո մի քանի անգամ ձերբակալվել է Բաքվում և ավելի քան մեկ տարի բանտում անցկացրել իր լրագրողական գործունեության համար։
Սադիգովի ազատազրկմանն արձագանքել են նաև Amnesty International-ը և Մամուլի միջազգային ինստիտուտը։ Միջազգային Amnesty International կազմակերպությունը հայտարարում է, որ Վրաստանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն լրագրողին արտահանձնելու փորձերը՝ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին և չարտաքսման սկզբունքի պահանջներին համապատասխան, և նրան և նրա կնոջը միջազգային պաշտպանություն տրամադրեն, եթե նրանք խնդրեն այն։ Սակայն, ըստ Amnesty International-ի, Սադիգովի դեպքը Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների արմատախիլ անելու միտումի շարունակությունն է։
Ձերբակալությունից երկու շաբաթ առաջ Աֆղան Սադիգովը փորձել է կնոջ և երկու անչափահաս դստրերի հետ մեկնել Թուրքիա, սակայն Թբիլիսիի միջազգային օդանավակայանի վրացի սահմանապահները թույլ չեն տվել հատել սահմանը և բացատրել, որ նա կարող է վերադառնալ միայն Ադրբեջան։
Աֆղան Սադիգովը Վրաստանում է ապրում 2023 թվականի դեկտեմբերի 24-ից։ Ինչպես ինքն է ասում, եկել է այստեղ բուժվելու, սակայն իր հասցեին հնչող սպառնալիքների և ադրբեջանցի լրագրողների ձերբակալությունների նոր ալիքի սկսվելու պատճառով այդպես էլ չի վերադարձել հայրենիք։ Սադիգովները Վրաստանում իրենց ապահով չեն զգացել և այդ պատճառով ցանկացել են լքել երկիրը։
Փաստաբանի խոսքով՝ մայիսին Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Աֆղան Սադիգովի դեմ՝ առանց վերջինս իմացության։ Նրան մեղադրանք է առաջադրվել շորթման և սպառնալիքների համար։ Ընտանիքը կարծում է, որ լրագրողը հետապնդվում է Ադրբեջանի կառավարությանը քննադատելու համար և կալանավորվում է նախագահ Իլհամ Ալիևի հրամանով։