«Ցավոք, ապացուցվել է, որ պետության ղեկավար տիկին Սալոմեն խախտել է սահմանադրությունը։ ...մեզնից երևո՞ւմ է, որ մենք կա՛մ նյարդայնացած ենք, կա՛մ վախենում ենք ինչ-որ մեկի ընդդիմանալուց։ Սալոմե Զուրաբիշվիլին 1 տոկոս վարկանիշ ուներ, երբ ընդդիմադիր էր։ «Վրացական երազանքը»՝ իր իսկ վարկանիշով, այս մարդուն բերեց ու դրեց նախագահի պաշտոնում»,- այսպես է արձագանքել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
«Մեր քաղաքացիների մի մասն ակնկալում էր, որ նա վրացական քաղաքականություն կմտցնի եվրոպական չափանիշը (բոլորը պաշտպանում են օրենքը և սահմանադրությունը), բայց փոխարենը լրիվ հակառակ պատկեր ստացանք՝ տիկին Սալոմեն մեզ ասաց, որ չի ճանաչում սահմանադրությունը։ Սա ցավալի փաստ է։ Ես չեմ մեկնաբանի նրա հայտարարությունները։ Ամոթալի է, երբ երկրի նախագահը խախտում է սահմանադրությունն ու նման հայտարարություններ անում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Հոկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը, որով հաստատվեց, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության հանդիպելով ԵՄ երկրների առաջնորդների հետ։ Որոշմանը սատարել են դատավորներ Մերաբ Տուրավան, Էվա Գոցիրիձեն, Գիորգի Թևդորաշվիլին, Խվիչա Կիկիլաշվիլին, Մանանա Կոբախիձեն և Վասիլ Ռոինիշվիլին։ Այլ կարծիք են հայտնել Իրինե Իմերլիշվիլին, Գիորգի Կվերենչխիլաձեն և Թեյմուրազ Տուղուշին։
«Մենք ցույց տվեցինք, որ այս երկրում ոչ ոք օրենքից վեր չէ։
Հասկանալի է, այդ երեք դատավորները հավանաբար կողմնակալ են իրենց գնահատականներում, բայց ես չեմ դատի։
Ես ձեզ կասեմ, որ այսօր մենք երկրում ունենք խաղաղություն և կայունություն։ Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում այսօր աշխարհում։ Բարդ իրավիճակ է։ Ուկրաինա, այժմ Իսրայել։ Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունները շատ անհանգստացնող և շատ դժվար մարտահրավեր են ոչ միայն այդ տարածաշրջանի համար, այլ այն մեծ ազդեցություն կունենա ողջ աշխարհի վրա։ Այնպես որ, մենք պետք է կենտրոնանանք խաղաղության պահպանման, կայունության ամրապնդման, տնտեսական զարգացման, մեր երկրի բարգավաճման վրա։ Սա է պետք մեր ժողովրդին»,- ասել է Ղարիբաշվիլին։
Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հայտարարեց իր որոշման մասին, նախագահն ասաց, որ բոլոր դատավորները, որոնք ստորագրել են եզրակացությունը, պետք է ամաչեն։
«Այսօր մի քարով սպանեցին եվրոպական ապագան, կամ փորձեցին, ժողովրդավարությունը նույնպես։ Այն երկիրը, որտեղ տարբեր ճյուղերի միջև հավասարակշռություն չկա, չի կարող ժողովրդավարական երկիր համարվել։ Սա «Երազանքի» փորձն է, բայց
«Երազանքի» երազելու ժամանակն անցել է, ես չեմ արդարացնի նրանց երազանքները և ոչ մի տեղ չեմ գնա։ Թող իրենք մտածեն, թե որ Սալոմե Զուրաբիշվիլին էր իրենց համար ավելի լավ։ Ինձ դա այլևս չի հետաքրքրում: Ինձ հետաքրքիր է, թե ես ինչպես ավելի օգտակար կլինեմ այս երկրին՝ կա՛մ որպես անկախ քաղաքական գործիչ, կա՛մ որպես նախագահ, ով կշարունակի իր մանդատը:
Մոտ ապագան մեզ ցույց կտա, թե ինչպես և ինչ կլինի»,- հայտարարել է նախագահը։
Նախագահին պաշտոնից հեռացնելու համար խորհրդարանի 100 անդամի ձայնն է անհրաժեշտ, ինչը «Վրացական երազանքը» չունի։ Խորհրդարանական ընդդիմության մի մասը նախագահի իմփիչմենթին դեմ է և համարում է որ դա սաբոտաժ է և կխոչընդոտի երկրի եվրաինտեգրմանը։