«Անընդունելի է և առ ոչինչ»․ Ղարաբաղում արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը դատապարտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը։ Փաշինյանը մայիսի 22-ին ասել է, որ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Խորհրդարանն այսօր հրավիրված արտահերթ նիստում ընդունել է հայտարարություն, որում ասվում է, որ Փաշինյանը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության  Անկախության հռչակագրի  և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես,  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ  «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

«Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող  Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա  հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ»,- ասել են պատգամավորները՝ նշելով, որ երբեք չեն հրաժարվի պայքարից։

Խորհրդարանականները կոչ են արել համայն հայությանը «ՀՀ օրվա իշխանությունների կողմից հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները,  անկլավների անվան տակ  Ադրբեջանին զիջելուն ուղղված  աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին»։

Պատգամավորները նաև կոչ են արել Հայաստանի ներկա և նախկին նախագահներին դատապարտել վարչապետի հայտարարությունը, հակառակ դեպքում նրանց լռությունը կընկալվի որպես աջակցություն Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանի խոսքով, Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հայերի, նրանց իրավունքների և անվտանգության հարցը։ Հայաստանի վարչապետն ընդգծել է նաև Բաքվի և Ստեփանակերտի (ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք) միջև բանակցությունների համար միջազգային երաշխիքներ ստեղծելու անհրաժեշտությունը։

Լեռնային Ղարաբաղը, որտեղ բնակչության մեծամասնությունը էթնիկ հայեր են, իր անկախությունը հռչակել է 1991 թվականի աշնանը՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Մինչ այդ այն Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության ինքնավար մարզ էր։ Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը։ 2020 թվականին Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանն ասել է, որ այս մոտեցմամբ Հայաստանի իշխանությունները ցանկանում են նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ճանապահով կարգավորմանը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):