Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Երևանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն Բաքուն պետք է ապահովի այս տարածքում ապրող էթնիկ հայերի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Այսօր՝ մայիսի 22-ին, հրավիրած մամուլի ասուլիսում Փաշինյանն ասել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։
«Եթե այս հարցում մենք ճիշտ ենք հասկանում իրար, ապա Հայաստանը, այո՛, ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը։
86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն պետք է նշել, որ Լեռնային Ղարաբաղի հայերի և նրանց իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով»,- ասել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետի խոսքով, հայկական կողմը կարևոր է համարում Բաքվի և Ստեփանակերտի (ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք) միջև բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը։
«Նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը»,- ասել է Փաշինյանը։
Նա այսօր ևս մեկ անգամ ասել է, որ Հայաստանի անվտանգության երաշխիքը խաղաղությունն է, ինչը հնարավոր է միայն բոլոր հարևան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով։ Վարչապետի խոսքով՝ սա հեշտ գործընթաց չէ, բայց դա այն է, ինչ ուզում է ժողովուրդը։
Մոտ 4 400 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն նրա բնակչության մեծամասնությունը կազմում են էթնիկ հայերը։
«Հայաստանը, որը ժամանակին հայտարարում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջակետ», այսօր պետք է ասի մեր խոսքերը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան», եթե նա ասել է «ա», ապա պետք է ասի նաև «բ»։ Հայաստանը, որը պատրաստակամություն է հայտնել խաղաղության պայմանագիր կնքել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ապրիլի 18-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահը։
Իլհամ Ալիևն ասում է, որ Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ ապրելու այլ տեղ փնտրեն։
Մայիսի 25-ին Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում։
