Անակլիայի խորջրյա նավահանգստի ծովային ենթակառուցվածքի շինարարական աշխատանքների համար հայտարարված միջազգային մրցույթում հաղթող է ընտրվել բելգիական Jan De Nul ընկերությունը։ Այն աշխատանքներ կիրականացնի Անակլիայում նավահանգստային ջրային տարածքի խորացման և ալիքներից պաշտպանության համար նախատեսված պատնեշի կառուցման ուղղությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 6 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
«Օգոստոսի ընթացքում մենք կաշխատենք ընկերության հետ պայմանագրի վրա։ Կարծում եմ, որ սեպտեմբերից Անակլիայի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ տեսնելու համար մի քանի շաբաթ կպահանջվի, ինչը մեզ թույլ կտա սահմանված ժամկետում շահագործման հանձնել նավահանգիստը՝ 2029 թվականից ստանալ առաջին կոնտեյներային նավերը»,- ասել է էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին։
Նախարարի խոսքով՝ միևնույն ժամանակ շարունակվում է Անակլիայի նավահանգստի մասնավոր գործընկերոջ ընտրությունը և բանակցություններ են ընթանում չինական կոնսորցիումի հետ՝ առաջարկները հստակեցնելու համար։ «Կարծում եմ՝ այս գործընթացն ընթանում է ըստ նախատեսվածի, և մենք այստեղ էլ կընտրենք»,- ասել է նա։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 1938 թվականին հիմնադրված Jan de Null-ի շրջանառությունը կազմում է 2․5 միլիարդ եվրո, ընկերությունում աշխատում է ավելի քան 7000 մարդ։ Ընկերությունն ակտիվորեն ներգրավված է եղել Պանամայի ջրանցքի ընդլայնման նախագծում և ունի ընթացիկ և ավարտված ծրագրեր աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Եվրոպայում և Աֆրիկայում:
Անակլիայի նավահանգստի բաժնետոմսերի 51%-ը պատկանում է պետությանը, իսկ 49%-ի սեփականատերը մասնավոր գործընկեր չինական կոնսորցիումն է, որի կազմում է չինական China Communications Construction Company Limited (CCCC) պետական ընկերությունը: CCCC-ին պատժամիջոցների է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից: Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանն ասել է, որ CCCC-ի մեծ մասը պատկանում է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, որը «ռուսական բանակի թիվ մեկ ֆինանսիստն է»։
