2023 թվականին Վրաստանում միգրացիոն բացասական հաշվեկշիռ է գրանցվել։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ արտագաղթողների թիվը կազմել է 245 064, ինչը 95,6%-ով ավելի է 2022 թվականի ցուցանիշից, իսկ ներգաղթողների թիվն աճել է 14,5%-ով և կազմել 205 857։ Վրաստանի արտագաղթած և ներգաղթաց քաղաքացիների տարբերությունը կազմում է 71 584 քաղաքացի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Նախորդ տարի արտագաղթած 245 064 մարդկանցից 152 383-ը (62․2%) աշխատունակ տարիքի բնակչություն է (15-64 տարիքային խումբ): Արտագաղթողներից 163 480-ը Վրաստանի քաղաքացի է, 35 344-ը՝ Ռուսաստանի, 7 675-ը՝ Ուկրաինայի, 7 049-ը՝ Թուրքիայի, 4 537-ը՝ Բելառուսի, 3 274-ը՝ Հնդկաստանի, 23 538-ը՝ այլ երկրների քաղաքացիներ։
205 857 ներգաղթյալներից 156 304-ը (75,9%) 15-ից 64 տարեկան են։ Ներգաղթյալներից 91 896-ը Վրաստանի քաղաքացի է, 52 627-ը՝ Ռուսաստանի, 8 624-ը՝ Թուրքիայի, 8 406-ը՝ Հնդկաստանի, 7 516-ը՝ Ուկրաինայի, 3 557-ը՝ Բելառուսի, 33 072-ը՝ այլ երկրների քաղաքացիներ։
Սաքստատի տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանի բնակչությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 1,1%-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 3 694 600 մարդ։ Նկատվել է բացասական բնական աճ՝ ծնվել է 40 214 մարդ, մահացել՝ 42 756։
Վրաստանի բնակչությունն ըստ տարածաշրջանների հետևյալն է՝
- Թբիլիսի – 1 258 500
- Իմերեթի – 442 300
- Քվեմո Քարթլի – 436 000
- Աջարիա – 363 200
- Կախեթի – 299 900
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 287 800
- Շիդա Քարթլի – 244 100
- Սամցխե-Ջավախեթի – 142 100
- Գուրիա – 101 900
- Մցխեթա-Մթիանեթի – 92 600
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 26 200
0-14 տարեկան բնակչության տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմում է 19,5%, աշխատունակ բնակչության (15-64 տարիքային խումբ) տեսակարար կշիռը՝ 64,3%, իսկ 65 և բարձր տարիքի բնակչության տեսակարար կշիռը՝ 16,2% է։
Վրաստանի բնակչության 48%-ը տղամարդիկ են, իսկ 52%-ը՝ կանայք։ Ըստ Սաքստատի՝ սեռերի հարաբերակցությունը 92 է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92 տղամարդ։