Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Խուսկիվաձեն որպես խափանման միջոց կալանք է կիրառել 27-ամյա երիտասարդի նկատմամբ, որը ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության կողմից ահաբեկչության մասին կեղծ ծանուցման մեղադրանքով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Գործի նյութերի համաձայն՝ Հակաահաբեկչական կենտրոնի կողմից անցկացված քննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը 2024 թվականի մայիսի 6-ին ծանուցում է տվել խոշոր առևտրի կենտրոններից մեկում՝ Բաթումիի «Գրանդ մոլում», պայթուցիկ սարքի առկայության մասին։ Զննության արդյունքում առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք կամ նյութ չի հայտնաբերվել։
«Գործով ներկայացվել է վկաների ցուցմունքներ և պահանջվել է կեղծ հաղորդագրության ձայնագրությունը։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ հաստատվել է, որ ձայնը պատկանում է մեղադրյալին։ Զանգը կատարվել է Բաթումի քաղաքից։ Շարժառիթի հետ կապված հետաքննություն է ընթանում, և կպարզվեն այլ մանրամասներ»,- ասել է գործի դատախազ Էլիզբար Գոզալիշվիլին։
Պաշտպանական կողմը մեղադրյալի համար պահանջել է 5000 լարիի չափով գրավ սահմանել և ազատ արձակել։ Փաստաբան Գիգի Սվանիձեի խոսքով՝ տղամարդը առողջական խնդիրներ ունի։
Գործը քննվում է քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով, որը վերաբերում է ահաբեկչության մասին կեղծ հաղորդմանը և պատժվում է ազատազրկմամբ՝ 3-ից 6 տարի ժամկետով։
Պայթուցիկ սարքի առկայության մասին կեղծ ծանուցման մեղադրանքով ՊԱԾ-ը ևս մեկ անձի էր ձերբակալել այս տարվա փետրվարին։ Հետաքննության տվյալներով՝ փետրվարի 14-ին Wizz Air ավիաընկերության թեժ գիծ է զանգահարել 28-ամյա մի երիտասարդ՝ անչափահաս բարեկամի հեռախոսով և հայտնել, որ Քութայիսի-Բարսելոնա չվերթում պայթուցիկ սարք կա։ Այդ պատճառով ինքնաթիռը՝ 148 ուղևորներով և անձնակազմի 6 անդամներով, հետ է շրջվել և հարկադիր վայրէջք կատարել օդանավակայանում։
