Արձինբայի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում ողբերգություն է

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Երևանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Արձինբայի կարծիքով՝ սա աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք է և ողբերգություն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մի քանի տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ Հայաստանի վարչապետը նման բան կասի։ Ի դեպ, Հայաստանում սա շատերը բացասաբար են ընկալել։ Դեռևս 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում չի կարող կիրառվել ցանկացած միջազգային միջպետական ​​փաստաթուղթ կամ ներպետական ​​իրավական ակտ, որտեղ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք։ Այսինքն՝ ստացվում է, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմանը։

Սա աննախադեպ իրադարձություն է։ Մենք ապրում ենք շատ կոշտ աշխարհաքաղաքականության դարաշրջանում։ Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ, աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք է։ Մեր ժամանակներում արդյունքները կարող են բավականին ողբերգական լինել, իսկ այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հետ, արդեն իսկ ողբերգություն է, եթե հիշենք, թե որքան տղաներ զոհվեցին ու ինչ հետևանքներ եղան»,- ասել է Ինալ Արձինբան։

Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն Ադրբեջանը պետք է ապահովի այս տարածքում ապրող էթնիկ հայերի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը։

Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Փաշինյանի հայտարարությունը բացասաբար ընդունվեց։ Մայիսի 23-ին տեղի ունեցած արտահերթ նիստում խորհրդարանն ընդունեց համատեղ հայտարարություն, որում ասվում է, որ Փաշինյանը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության  Անկախության հռչակագրի  և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես,  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ  «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

«Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող  Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա  հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ»,- ասել են պատգամավորները՝ նշելով, որ երբեք չեն հրաժարվի պայքարից։

Լեռնային Ղարաբաղը, որտեղ բնակչության մեծամասնությունը էթնիկ հայեր են, իր անկախությունը հռչակել է 1991 թվականի աշնանը՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Մինչ այդ այն Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության ինքնավար մարզ էր։

Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին պատերազմը Լեռնային Ղարաբաղում սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և ավարտվել նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ հրադադարի համաձայնագրով։ Պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 7000 զինվոր և 170 խաղաղ բնակիչ, ավելին՝ վիրավորվել։ Պայմանագրի արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի զգալի մասի և հարակից յոթ տարածքների նկատմամբ, որոնք 1994 թվականից գտնվում էին հայկական ուժերի ձեռքում։

Հայաստանում հասարակության մի մասը քննադատում է Նիկոլ Փաշինյանին համաձայնագիրը ստորագրելու համար, նրան դավաճան են անվանում և մեղադրում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու մեջ։ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի անվտանգության երաշխիքը խաղաղությունն է, ինչին հասնել հնարավոր է միայն բոլոր հարևան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով։

Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):