«Այն 15 տոկոսը, որ մեր աշխատակիցները պահանջում են լրացուցիչ աշխատավարձի բարձրացման տեսքով, ընկերության համար տարեկան 10 միլիոն դոլարի ծախս է։ Այսօր մեր գնահատված ֆինանսական վնասը կազմում է 12 միլիոն դոլար։ Աշխատավարձի 10 մլն դոլարով բարձրացում պահանջելը այն ֆոնին, որ մենք պետության կողմից առավելագույն աջակցություն ունենք մեր ֆինանսական պարտավորությունների ժամկետները երկարաձգելու համար, շատ անտրամաբանական է»,- ասել է «Ջորջիան Մանգանեզ» ընկերության գործառնական կառավարման տնօրեն Լաշա Թութբերիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
Այսօր Ճիաթուրայում և Թբիլիսիում հանքագործների բողոքի ակցիաների ֆոնին ընկերության ղեկավարությունը մամուլի ասուլիս է հրավիրել։ Ինչպես ասել է Լաշա Թութբերիձեն, հունիսի 18-ին միջնորդի մասնակցությամբ տեղի ունեցած բանակցություններում աշխատակիցներին առաջարկվել է 5 տոկոսով բարձրացնել աշխատավարձը, թեև նրանց պահանջը 20 տոկոսն է։
«Ընկերությունը տարիներ շարունակ Ճիաթուրայում աշխատանքների առումով վնասներ է կրում։ Մենք պատրաստ ենք հրավիրել անկախ աուդիտորի՝ ուսումնասիրելու ընկերության ֆինանսական վիճակը, արդյոք նա ռեսուրսներ ունի լրացուցիչ 15 տոկոս աշխատավարձի բարձրացման համար։ Միաժամանակ ընկերությունը հայտարարում է իր պատրաստակամությունը բարձրացնելու աշխատավարձերը՝ կապված ապագա ֆինանսական արդյունքների հետ, երբ որոշվի, մեր կորուստը հաստատվի»,- ասել է Թութբերիձեն։
Նրա խոսքով, այլ հարցերում «Ջորջիան Մանգանեզն» ու աշխատակիցները «սկզբունքային համաձայնություն ունեն»։
«Ջորջիան Մանգանեզի» աշխատակիցները երկու շաբաթ առաջ գործադուլ են հայտարարել և 14 պահանջ են առաջադրել, որոնցից հիմնականը աշխատավարձի 40%-ով բարձրացումն ու աշխատանքային գրաֆիկը/պլանը մինչև փետրվար գործող ռեժիմով թողնելն է։ Ճիաթուրայի քաղաքապետարանի դիմաց բացված վրանում արդեն ութերորդ օրն է, ինչ հացադուլ են անում տասը հանքափորներ։ Մեկը կարել է բերանը, իսկ մյուսը՝ աչքերը։ Մեկ այլ հանքափոր ինքնավնասել է ձեռքի երակները։
Բողոքի 14-րդ օրը, այն բանից հետո, երբ բողոքի ակցիայի մասնակիցները դիմեցին բողոքի ծայրահեղ ձևերի, «Ջորջիան Մանգանեզը» հայտարարություն է տարածել, ըստ որի ընկերությունը կայացրել է հետևյալ որոշումները.
- Վերադարձ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը առկա հին աշխատանքային պայմաններին՝ 12-ժամյա աշխատանքային գրաֆիկով,
- Առաջին փուլում աշխատավարձը կբարձրանա 5 տոկոսով։ Ընկերությունը պատրաստ է նաև եկամտաբերության աճին զուգընթաց աստիճանաբար բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը,
- Ընկերությունում աուդիտի անցկացում,
- «Ջորջիան Մանգանեզը» պատրաստ է միաժամանակ ստեղծել համատեղ աշխատանքային հանձնաժողով, որը կուսումնասիրի աշխատակիցների պահանջները, նրանց խնդիրներն ու առաջացման պատճառները, կքննարկեն իրավիճակը շտկելու ուղիները, կծանոթանան աշխատակիցների աշխատանքային պայմաններին, ինչպես նաև՝ աշխատանքային գործընթացի կազմակերպման հին մեթոդին և ընկերության կողմից պահանջվող նոր աշխատանքային գործընթացի անհրաժեշտությանը և տնտեսական նպատակահարմարության անհրաժեշտությանը։
Գործադուլ անող հանքափորների համար աշխատավարձի 5 տոկոս բարձրացումն անընդունելի է։ Այսօր՝ հունիսի 19-ին, նրանց մի մասը ժամանել են Թբիլիսի և ցույց են անցկացնում խորհրդարանի շենքի դիմաց։
