«Մենք այժմ աշխատում ենք Խուդոնի հիդրոէլեկտրակայանի նախագծի մոդիֆիկացիայի վրա։ Մասնավորապես, ինչ նկատի ունեմ, ինչպես գիտեք, դա բավականին զգայուն խնդիր էր մեզ համար, բոլորիս համար, քանի որ ներկայիս նախագծով նախատեսվում էր գյուղի, գերեզմանների, եկեղեցու հեղեղում, ինչը, բնականաբար, լինելու էր շատ ծանր: Ուստի, իմ հանձնարարականով, մենք այժմ աշխատում ենք նոր նախագծի վրա, որպեսզի եթե այս նախագիծը կյանքի կոչվի, չհեղեղվեն այդ տարածքները»,- կառավարության նիստում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Նրա խոսքով, նախագծի մոդիֆիկացիայից հետո ՀԷԿ-ի հզորությունը կարող է փոքր-ինչ նվազել, սակայն փորձագետները նրան ասում են, որ արտադրությունը կարող է գրեթե նույնը լինել։ «Եթե դա լինի, իհարկե, ուրախալի կլինի։ Ուզում եմ նշել նաև, որ մենք նախատեսում ենք նման խոշոր ծրագրեր իրականացնել պետության, այսինքն՝ կառավարության մասնակցությամբ։ Այս նախագծերում մենք պետք է լինենք առաջատար, քանի որ դրանք համազգային նշանակության, պետական նշանակության նախագծեր են»,- նշել է վարչապետը։
650 ՄՎտ հզորությամբ Խուդոն ՀԷԿ-ի կառուցումը նախատեսվում է Զեմո Սվանեթիի Խաիշի գյուղում։ Ընթացիկ նախագծով Խուդոն ՀԷԿ-ի ամբարտակի բարձրությունը 200 մետր է, իսկ ջրամբարը կառուցելու համար պետք է ջրով լցվի 528 հեկտար տարածք, ներառյալ Զուգդիդի-Մեստիա կապող ճանապարհի հատվածը, իսկ շուրջ 2000 մարդ պետք է տեղահանվի։ Խաիշիի բնակիչները 2013 թվականին թույլ չեն տվել Խուդուն ՀԷԿ-ի շինարարության թույլտվություն ունեցող ընկերությանը սկսել իր գործունեությունը։
Անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ասել է, որ պետությունը ներդրողից վերագնել է Խուդոն ՀԷԿ-ի նախագիծը 13,5 մլն դոլարով, և դրա շինարարությունը կսկսվի 2023 թվականին։ Նրա խոսքով՝ նախագծին զուգահեռ պետությունը հետ է վերցրել նաև ընկերությանը փոխանցված հողերը։ «Տրանս-Էլեկտրիկա» ընկերությունը, որը թույլտվություն ունի Խուդոնի էլեկտրակայանի կառուցման համար, գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում։ 2011 թվականին ընկերությանը խորհրդանշական 1 դոլար գնով տրամադրվել է 1536 հեկտար հողատարածք Խաիշի համայնքում։ Դրանից հետո ընկերությունը ոչ մի գործունեություն չի իրականացրել, բացառությամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության պատրաստման: Նախարարը չի հստակեցրել, թե բյուջեից ինչի համար ենք վճարել 13,5 մլն ԱՄՆ դոլարը։
«Կա՛մ մենք ողջ ենք լինելու և այստեղ ենք լինելու, կա՛մ ողջ չենք լինելու և հետո եթե դա իրականացնեն, կտեսնեք։ Մենք չենք կարող դրժել երդումը, դա անհնար է: Մեզ բռնի հո չե՞ն վտարելու մեր տներից։
Այդ պարամետրերով ու այդ տեղում մենք թույլ չենք տա այս նախագծի իրականացումը։ Ուստի, եկեք մտածենք այլընտրանքի մասին»,- այսպես է էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը արձագանքել Խաիշիի երդվյալ խորհրդի անդամ, տեղի բնակիչ, մաթեմատիկայի ուսուցիչ Զուրա Նիժարաձեն «Մթիս Ամբեբիին» տված հարցազրույցում։
Խաիշիում ապրող մոտ 200 ընտանիք Սուրբ Գիորգի եկեղեցու սրբապատկերի վրա երդվել է, որ թույլ չի տա, որ Խաիշին և հարակից գյուղերը, գերեզմանատները, եկեղեցիները հեղեղվեն և մնան ջրի տակ, փոխարենը հրաժարվել են որևէ տեսակի փոխհատուցումից։