ՌԴ Դումայի պատգամավոր, ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ դե ֆակտո Աբխազիան և Հարավային Օսիան չեն զոհաբերի իրենց անկախությունը Վրաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Gazeta.ru-ին տված հարցազրույցում Զատուլինն ասել է, որ խորհրդարանական ընտրությունների ֆոնին Թբիլիսիում կրկին խոսում են Սոխումիի ու Ցխինվալիի հետ հարաբերությունները կարգավորելու մասին։
«Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրություններից առաջ որոշել է հայտարարել իր նոր մոտեցման մասին։ Մասնավորապես, 2008 թվականին Սաակաշվիլիի ագրեսիայի պատճառով օսերից ներողություն խնդրելու մասին։ Դա արվել է ոչ միայն միջազգային, այլ հիմնականում ներքաղաքական նկատառումներով։ Այս կերպ նրանք փորձում են ընտրողների ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, թե Սաակաշվիլին այս ագրեսիայով երկիրը ինչ փակուղի տարավ»,- ասել է Զատուլինը։
Ռուս պատգամավորի խոսքով՝ չարժե, որ Վրաստանի իշխանությունները կարծեն, թե աբխազներն ու օսերը պատրաստ են միավորվել վրացիների հետ։
«Այդ գնացքը վաղուց գնացել է։ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանին չեն վերադարձվի։ Ռուսաստանը որևէ ազդեցություն չի ունենա հանրապետությունների որոշումների վրա և ճնշում չի գործադրի նրանց վրա, ինչի հույսը կարող են որոշները ունենալ։ Մենք բոլորովին այլ բարքեր և վերաբերմունք ունենք Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման հարցում։ Չկա և չի կարող լինել որևէ ծրագիր, որը փոխելու է ձեր որոշումը՝ հանուն ինչ-որ կարճատև շահի»,- հավելել է Զատուլինը։
Սեպտեմբերի 14-ին, Գորիում նախընտրական միջոցառման ժամանակ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ասել է. «Հոկտեմբերի 26-ի ընտրություններից անմիջապես հետո, երբ կդատվեն պատերազմ հրահրողները, երբ բոլոր հանցագործները կստանան վրաց-օսական եղբայրության և համակեցության կործանման համար ամենախիստ իրավական պատասխանը, մենք անպայման մեր մեջ ուժ կգտնենք, որպեսզի ներողություն խնդրենք այն բանի համար, որ հանձնարարությանը համապատասխան, դավաճան «Ազգային շարժումը» 2008 թվականին կրակի մատնեց մեր օս քույրերին ու եղբայրներին»։ Իվանիշվիլիին արձագանքել են օկուպացված Աբխազիայից և Ցխինվալիի շրջանից։ Դե ֆակտո հանրապետությունները սպասում են, որ Վրաստանի կառավարությունը կստորագրի ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր։
