ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ը, խստորեն դատապարտում է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունումը։ Կազմակերպության ղեկավար Սամանթա Փաուերի խոսքերով՝ այս օրենքը խաթարում է Վրաստանի կենսունակ քաղաքացիական հասարակությունը և անկախ լրատվամիջոցները, ինչը, ի վերջո, կդժվարացնի վրաց ժողովրդին էական ծառայություններ մատուցելը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Մենք խորապես մտահոգված ենք նման օրենսդրության ազդեցությունով այն կազմակերպությունների վրա, որոնք տեղում կարևոր աշխատանք են կատարում ժողովրդավարական կառավարումն ամրապնդելու և տնտեսական աճը խթանելու համար»:
Ինչպես արդեն հայտնել է ԵՄ-ն, այս օրենքը ներուժ ունի խոչընդոտելու Վրաստանի ԵՄ-ին հետագա ինտեգրման հեռանկարները, այն ջանքերը, որը վայելում է վրաց ժողովրդի մեծամասնության աջակցությունը:
Սա ուղղակիորեն կվտանգի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև երկարամյա երկկողմ գործընկերությունը, որը հիմնված է փոխադարձ շահերի և ժողովրդավարության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա։ Համագործակցություն, որը սկիզբ է առել 1990-ականների սկզբից, որի ընթացքում USAID-ը տրամադրել է մոտ 2 միլիարդ դոլարի օգնություն»,- ասել է Սամանթա Փաուերը:
Միացյալ Նահանգները կոչ է անում Վրաստանի կառավարությանը կենտրոնանալ նախաձեռնությունների վրա, որոնք կբավարարեն վրաց ժողովրդի ամենահրատապ կարիքները:
«Վրացական երազանքն» անցյալ տարի ետ կանչված այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը 2024 թվականի ապրիլի 3-ին կրկին օրակարգ բերեց և բոլոր երեք ընթերցմամբ ընդունեց վեց շաբաթվա ընթացքում։ Օրինագծին կողմ են քվեարկել «Վրացական երազանքի», «Ժողովրդի ուժի» և «Եվրոպացի սոցիալիստների» 84 պատգամավորները։
Ռուսական օրենքը, որը անկախ լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին օտարերկրյա գործակալներ է համարում, Վրաստանի բոլոր արևմտյան գործընկերների կողմից դատապարտվել է որպես անհամապատասխան եվրոպական նորմերին/արժեքներին և անհամատեղելի երկրի համար, որը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ մայիսի 14-ից 28-ն ընկած ժամանակահատվածում, վետոյի ընթացակարգի շրջանակներում, հնարավոր է համաձայնեցնել դիրքորոշումները օրենքի վերաբերյալ, եթե ներկայացվեն «կոնկրետ իրավական դիտողություններ»։
Եթե օրենքը չհամապատասխանի ԵՄ նորմերին, ապա ԱՄՆ-ի կողմից սպասվում են պատժամիջոցներ։
