Այս օրենքն ուղղված է տարբերվող կարծիքի և ազատության սահմանափակմանը. Շոթա Արվելաձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վետերան ֆուտբոլիստ, Վրաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Շոթա Արվելաձեն արձագանքել է խորհրդարանում «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերի քննարկմանը և գրել, որ օրենքը կամ կառավարությունը չպետք է ունենան լծակ, որ կարողանան մարդուն այլ կարծիքի կամ գործունեության պատճառով պիտակավորել որպես գործակալ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մեր ապագան կարող է լինել միայն եվրոպական։ Անկախության օրվանից՝ վատ, թե լավ, կարողացանք ավելի լավ երկիր դառնալ, բայց այսպիսի ճակատագրական փուլում պետք չէ զոռով խնդիրներ ստեղծել։ Չի կարելի մեր ընտրության վրա հարցական նշան դնել, չի կարելի վերանայել։ Մենք ոչ մի Եվրոպա չենք մտնում, մենք դրա մի մասն ենք։

Գրեթե մեկ դար առաջ Խորհրդային Միությունը գործակալներ ու լրտեսներ էր համարում Սանդրո Ախմետելիին, Միխեիլ Ջավախիշվիլիին և բազմաթիվ մեծ վրացիների, որոնց ճիշտ ու հայրենանվեր գործունեությանը, պատմությունը վերջապես ճշգրիտ գնահատական ​​տվեց։ Ոչ մի օրենք կամ կառավարություն չի կարող այլ կարծիքի կամ գործունեության պատճառով մարդուն գործակալ դարձնելու լծակ ունենալ, մենք դա թողել ենք անցյալում։ Սա ուղղված է մրցակցության, այլախոհության և ազատության սահմանափակմանը։ Այս լծակն ունենալը նշանակում է ցենզուրա, վերահսկողություն և ավելի կոմպելքսավորված մարդկիկ. ոչ ոք չի ցանկանում, որ իրեն գործակալ պիտակավորեն: Այդպես չէր ուզում նաև Պաոլո Իաշվիլին, ով դարձավ ռեպրեսիաների զոհ և նույնիսկ իր մահից հետո դատվեց խորհրդային համակարգի կողմից։

Մի քանի օր է՝ լսում եմ ֆերմերներին, լեռներում ապրող մարդկանց, ձեռներեցներին, գիտնականներին, ուսուցիչներին, ուսանողներին, գրողներին, արվեստագետներին, ակադեմիկոսներին, փորձառու դիվանագետներին. չի կարելի նրանց հստակ դիրքորոշումը հաշվի չառնել, հնարավոր չէ, որ այսքան խելամիտ մարդկանց թվա, որ ինչ որ բան սխալ է արվում: Մենք պետք է ազնիվ լինենք մեր և մեր երեխաների ապագայի հետ։ Այն ամենը, ինչ սպառնում և վտանգ է ստեղծում նրանց և մեր ապագայի համար, ծառայում է սխալ ուղղությամբ քայլելուն»,- գրել է Արվելաձեն։

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը այսօր առավոտվանից քննարկում է «Օտարերկրյա գործակալների գրանցման» և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքների նախագծերը, որոնց շուրջ բողոքում են անկախ ԶԼՄ-ները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիները և ընդդիմադիր կուսակցությունները։ Խորհրդարանական մեծամասնության անդամների նախաձեռնած օրինագծերը պարտավորեցնում են այն լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին, որոնց եկամտի 20%-ից ավելին ստացվում է արտասահմանից, գրանցվել որպես «արտաքին ազդեցության գործակալներ»։ Արդարադատության նախարարությունը իրավասու է ստուգել լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները, մշակել անձնական տվյալները և տուգանել 25 հազար լարիով։ Օրենքի նախագծով այս օրենքը խախտողի համար նախատեսվում է 5 տարվա ազատազրկում։ Չնայած բուռն բողոքներին, մարտի 2-ին խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովների համատեղ նիստում «Վրացական երազանքը» հավանություն տվեց օրինագծին։ Ոստիկանությունը մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու պատրվակով ձերբակալել է բողոքի ցույցին մասնակցող 36 մարդու, այդ թվում՝ 2 լրագրողի՝ Զուրա Վարդիաշվիլիին և Բեքա Ջիքուրաշվիլիին։

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստից ընդդիմադիր պատգամավորների մի մասը հեռացվեց։ Երեկ՝ ուշ երեկոյան կայացված որոշման համաձայն, խորհրդարանի ապարատը 1 ամսով դադարեցրել է «Պուբլիկա» և «Տաբուլա» ինտերնետային հրատարակությունների 4 լրագրողների հավատարմագրումը։ Խորհրդարանում լրատվամիջոցների աշխատանքի նոր կանոնները գործում են մարտի 1-ից։

Այսօր առավոտից բողոքի ակցիա է տեղի ունեցել խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հարյուրավոր ոստիկաններ են մոբիլիզացվել՝ պաշտպանելու պատգամավորներին։ Հանրահավաքի մասնակիցները բողոքում են ռուսական օրինագծերի քննարկման դեմ և «Վրացական երազանքին» մեղադրում եվրոպական ուղին փոխելու մեջ։

Նույն նպատակներով նման օրենք Ռուսաստանում ընդունվել է 2012 թվականին, որով երկրում ճնշվել է քննադատական ​​ձայնը։ Եվրամիությունում արգելվում է նմանատիպ օրենքները։

Խորհրդարանի բյուրոյի նիստը, որը պետք է կայանար այսօր՝ մարտի 6-ին, ժամը 15:00-ին, հետաձգվել է և կկայան վաղը ժամը 10:00-ին։ Առավոտյան ժամը 10:00-ին անկախ լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները կրկին բողոքի ցույց կանցկացնեն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):