Այսօր վրացական քաղաքականության մեջ Իվանիշվիլիից բացի այլ օլիգարխ չկա. Զուրաբիշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Ես չգիտեմ, թե ինչպիսին է նրա իրական միջամտությունը երկրի տնտեսական գործերին։ Այս ամենը բացարձակապես թափանցիկ չէ։ Ակնհայտ է, որ նա գերիշխող ազդեցություն ունի գործող կառավարողների վրա։ Այսօր վրացական քաղաքականության մեջ Իվանիշվիլիից բացի այլ օլիգարխ չկա»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆրանսիական Le Monde հրատարակությանը տված հարցազրույցում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հարցին՝ ինչպե՞ս եք հասկանում «ապաօլիգարխացման» վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականը, Բիձինա Իվանիշվիլիին օլիգարխ համարու՞մ եք, Վրաստանի նախագահը պատասխանում է.

«Կարծում եմ՝ ապաօլիգարխացման պատասխանը հաջորդ ընտրություններում է։ Երեսուն տարի մենք միակուսակցական կառավարման համակարգի մեջ ենք։ Ապաօլիգարխացում նշանակում է, որ մեզ անհրաժեշտ են հնարավորինս ազատ ընտրություններ՝ իրական կոալիցիայով, եվրոպամետ ճակատով։ Երկուսուկես, երեք տարի է նրա հետ կապ չեմ ունեցել։ Բացի արտաքին քաղաքականությունից, ես նրա հետ այլ խոսակցություն երբեք չեմ ունեցել։ Երբ ես վերադարձա ԵՄ իմ ճամփորդությունից, գնացի կիսվելու իմ մտքերով, թե ինչ պետք է անենք: Դա ավելի շատ մենախոսություն էր, քան իրական երկխոսություն: Ոչ ոք չգիտի, թե նա ինչ է մտածում»,- ասում է Սալոմե Զուրաբիշվիլին։

Լրագրողը Վրաստանի նախագահին հարցրել է՝ Բիձինա Իվանիշվիլին ռուսական ազդեցության տա՞կ է։

«Նա Ռուսաստանում հարստություն կուտակած օլիգարխ է։ Այնպես որ, մտածելակերպի վրա ազդում է այն, ինչ նա արել է անցյալում: Այսօր աշխարհը բաժանված է երկու մասի։ Նա այն մարդկանց թվում է, ով չի պատկերացնում, որ Ռուսաստանը կպարտվի, ուստի փորձում է նախապես հարմարվել Ռուսաստանի հաղթանակին, որը կարող է էլ ավելի ագրեսիվ լինել։

Նրա ազդեցության տակ իշխանության մեջ գտնվող երիտասարդները, որոնք կրթություն են ստացել Եվրոպայում, թույլ ու քծնող դիրքորոշում են ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ։ Սա աշխարհաքաղաքական նոր իրավիճակի վատ ընկալում է։

Երկրորդ մասը, հատկապես երիտասարդները, կարծում են, որ Ռուսաստանը երբեք չի լինի այն, ինչ նախկինում էր։ Նա արդեն պարտվել է բազմաթիվ առումներով՝ ռազմական և հեղինակության առումով. նա ստիպեց Ֆինլանդիային և Շվեդիային միանալ ՆԱՏՕ-ին և շուտով կարագացնի Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին։ Այս ամենը լինելու է Ռուսաստանի «շնորհիվ», քանի որ մեր օրակարգը նախատեսված չէր այսքան արագ տեմպերի համար։ Այս Ռուսաստանը պարտվեց»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Այն հարցին, թե արդյո՞ք ներում կշնորհի Միխեիլ Սաակաշվիլիին, ինչը կոչ էր արել Եվրախորհրդարանը, Վրաստանի նախագահը պատասխանել է. «Վստահեցնում եմ, նա ասում է, որ լավ է զգում իրեն։ Նա բացել է իր գրասենյակը ընտրությունների համար։ Գտնվում է բժշկական կլինիկայում։ Նրա դեմ երկու նոր դատավարություն կա։ Արտասահման մեկնելու ցանկության փոխարեն նա ընդգծում է, որ մտադիր է միանալ ընտրարշավին։ Ես այլ մեկնաբանություն չունեմ»։

Նախագահի խոսքով, չնայած իշխող կուսակցության կողմից սկսված իր իմփիչմենթի անհաջող փորձին, ինքը չի պատրաստվում դադարեցնել Եվրոպա մեկնելը. «Ես դեմ գնացի Սահմանադրական դատարանին, չնայած այն բանին, որ այն՝ մնացած ինստիտուտների նման, ավելի քիչ անկախ է։ Այսօր դա փակված գործ է։

Սպառնալիքը մշտական ​​է։ Գուցե ուրիշ բան գտնեն, բայց խոսք չկա, որ ես չեմ դադարի ճանապարհորդել»։

Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հանձնարարական տվեց Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, սակայն որոշ բարեփոխումներ իրականացնելու պայմանով։ Եվրահանձնաժողովի սահմանած պայմաններից է Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան ապաօլիգարխացման գործողությունների գործող ծրագրի կատարելագործումը`ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):