Այսօր Թբիլիսիում տեղի կունենա բողոքի ցույց՝ ընդդեմ ռուսական օրենքի ընդունման և ի պաշտպանություն Վրաստանի եվրաինտեգրման։ Ժամը 17:00-ից քաղաքացիները հավաքվելու են խորհրդարանի մոտ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Մայիսի 1-ին լիագումար նիստում ռուսական օրենքը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդդիմադիր պատգամավորներին հնարավորություն չի տալիս հայտարարություն անել ու հարցը ավարտել և հեռացնում է դահլիճից։ Ընդդիմությունը «Վրացական երազանքին» կոչ է անում դադարեցնել օրենքի քննարկումը։
Ապրիլի 15-ից սկսած ամեն օր Թբիլիսիում զանգվածային ցույցեր են անցկացվում ընդդեմ ռուսական օրենքի։ Երեկ ՆԳՆ-ն ցրել է խաղաղ ցուցարարներին, որպեսզի ռուսական օրենքին սատարող «Վրացական երազանքի» պատգամավորները կարողանան հանգիստ լքել խորհրդարանը։
Քաղաքացիների նկատմամբ կիրառվել է պղպեղի սփրեյ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, ինչի համար, ըստ հանրային պաշտպանի, ՆԳՆ-ն որևէ հիմք չի ունեցել։ Բացի այդ, հատուկջոկատայինները բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ, դաժան ծեծի են ենթարկել «Միացյալ ազգային շարժման» նախագահ, պատգամավոր Լևան Խաբեիշվիլիին։ Հանրահավաքի ժամանակ վիրավորվել են նաև լրագրողներ։
ՆԳՆ-ն մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու պատրվակով վարչական կարգով բերման է ենթարկել 63 անձի։
