Այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ հակասահմանադրական է վրացական բանկերում ԱՄՆ կողմից պատժամիջոցների ենթարկված Վրաստանի նախկին գլխավոր դատախազի հաշիվների սառեցումը, Վրաստանի Ազգային բանկը փոխել է պատժամիջոցների կիրառման կարգը։ Ազգային բանկն այլևս չի պարտավորեցնում կոմերցիոն բանկերին պատժամիջոցներ կիրառել Փարցխալաձեի նկատմամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Փարցխալաձեի շահերին հարմարեցված հրամանը, որը հրապարակվել է սեպտեմբերի 19-ին, ստորագրել է Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար, էկոնոմիկայի նախկին նախարար Նաթիա Թուրնավան։
Հրամանում ասվում է.
«Վրաստանի քաղաքացիների հետ կապված բացառություն.
- Սույն կանոնով նախատեսված պատժամիջոցների ռեժիմները կիրառվում են.
ա) Վրաստանի քաղաքացու նկատմամբ, եթե նրա նկատմամբ կիրառված պատժամիջոցների հիման վրա Վրաստանի դատարանի կողմից կայացվել է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ,
բ) Վրաստանում գրանցված իրավաբանական անձի նկատմամբ, որի բաժնեմասը պատկանում է պատժամիջոցների ենթարկված Վրաստանի քաղաքացուն (քաղաքացիներին), եթե կիրառված պատժամիջոցների հիման վրա վրացական դատարանը կայացրել է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ։
- Վրաստանի Ազգային բանկը պարտավոր է անհապաղ տեղեկացնել համապատասխան մարմիններին՝ հետագա արձագանքման համար, եթե վերահսկողության գործընթացում հանցագործության նշաններ հայտնաբերվեն», - հրամանն ուժի մեջ է մտել հրապարակումից անմիջապես հետո, այսինքն՝ երեկվանից։
Սեպտեմբերի 18-ին Ազգային բանկը հայտարարել է, որ «Վրաստանի ֆինանսական հատվածին հանձնարարված է հաշվի առնել ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կողմից սահմանված պահանջները պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում (SDN list) ընդգրկված անձանց համար, ինչը ենթադրում է ակտիվների հասանելիության և պատժամիջոցների ենթարկված անձանց կողմից ֆինանսական գործարքների իրականացման սահմանափակում»:
Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ։ Պետդեպարտամենտի փաստաթղթում Փարցխալաձեն նշվում է որպես վրացի-ռուս օլիգարխ, ում հետ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (FSB) աշխատել է վրաց հասարակության և քաղաքականության վրա հօգուտ Ռուսաստանի ազդելու համար:
