Բադրի Էսեբուան դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ «Ինտերպրեսնյուս» գործակալության

Զուգդիդիի շրջանային դատարանը Բադրի Էսեբուային մեղավոր է ճանաչել «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղի վրա հարձակման մեջ և դատապարտել 13 տարվա ազատազրկման։ Դատավճիռը կայացրել  է դատավոր Էկատերինե Բեբիան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ահաբեկչական գործողության, ահաբեկչական նպատակով պատանդ վերցնելու, հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման, պահման մեջ մեղադրվող Բադրի Էսեբուան պնդում է, որ ինքը անմեղ է։ Այսօրվա դատական ​​նիստում նա ասել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ բանկի վրա հարձակման օրը, Ջիխաշկարի գյուղից դուրս չի եկել։

«Հոկտեմբերի 21-ին ամբողջ օրը տանն էի, մեկ-երկու ժամ դրսում էի, բայց գյուղից դուրս չեմ եկել։ Գնալու էի քաղաք, շորերս հագա, դուրս եկա տնից, կանգառում սպասեցի երթուղային տաքսիի, որը այդպես էլ չեկավ։ Անցավ ավելի քան կես ժամ։ Այդ ժամանակ հարևանս անցավ, նա գերեզմանոց էր գնում, ես էլ գնացի նրա հետ։ Մոտ երկու ժամ այնտեղ էինք։ Երկուսս էլ վերադարձանք մեր տները»,- ասել է Էսեբուան:

Հարցին, թե ով է եղել այն հարևանը, ում հետ գնացել է գերեզմանատուն, մեղադրյալն ասել է, որ այդ անձը մահացել է 2020 թվականի դեկտեմբերին։ Էսեբուան չի հայտնել նրա ինքնությունը։

Որպես թաքնվելու պատճառ Էսեբուան նշել է իր ոստիկան ընկերոջ հայտնած տեղեկությունը. «Այս լուրը ես լսել եմ հոկտեմբերի 23-ին։ Ընկերս, ով ոստիկան է, ինձ ասաց, որ քո համագյուղացին է եկել, ու ասել որ 70-80 տոկոսով գիտի, թե ով է հարձակվողը և իմ անունն է նշել։ Ասաց որ զգույշ լինեմ։ Իմ համագյուղացին, ով ոստիկանությանը տեղեկություն է հայտնել, ասել է, որ կօգնի իրենց, որպեսզի ինձ բռնեն, իսկ իրեն դրա համար պաշտոն տան»։ Էսեբուան այս անգամ էլ չի նշել «ոստիկան ընկերոջ» անունը։

Բադրի Էսեբուան ձերբակալվել է 2023 թվականի փետրվարի 8-ին Զուգդիդիի մունիցիպալիտետի Ջիխաշկար գյուղում։ Ըստ դատախազության՝ հենց նա է եղել այն դիմակավոր, հրազենով և ձեռքի նռնակներով զինված անձը, ով 2020 թվականի հոկտեմբերի 21-ին ներխուժել է Զուգդիդի քաղաքի Զվիադ Գամսախուրդիա պողոտայում գտնվող «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղ և պատանդ վերցրել 43 մարդու։ Հարձակվողը պատանդներին ազատ արձակելու դիմաց պահանջել է 500 000 դոլար և տարածքն ապահով լքելու երաշխիքներ, հակառակ դեպքում սպառնացել է սպանել պատանդներին։ Բանակցությունները տևել են մոտ յոթ ժամ։ Ուշ գիշերին Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանական բաժանմունքի այն ժամանակվա տնօրեն Ավթանդիլ Գալդավան բերել է փրկագնի գումարը, որից հետո հարձակվողը նրա ու 3 պատանդների հետ դուրս է եկել բանկի շենքից։ Ինչպես պատանդներն են պատմել, Էսեբուան նրանց թողել է Չխորոծղուի մունիցիպալիտետի Կիրցխի գյուղի անտառում և գումարի հետ անհետացել է։

2020 թվականի դեկտեմբերի 12-ին ոստիկանությունը ձերբակալել է Բադրի Էսեբուայի եղբորը՝ Բիձինա Էսեբուային։ ՆԳՆ-ից հայտնել են, որ օպերատիվ տեղեկությունների հիման վրա ենթադրություն է եղել, որ նա կապ է ունեցել ընդհատակում գտնվող եղբոր հետ, և նրան անհրաժեշտ տարբեր իրեր փոխանցել։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ձերբակալվածի ավտոմեքենայի խուզարկության արդյունքում հանվել է 2 նռնակ, ավտոմատ հրաձգային զենքի փամփուշտ, քնապարկ, սննդամթերք և հագուստ։ Բիձինա Էսեբուան դատապարտվել է ապօրինի հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր պահելու համար։ 2021 թվականի հուլիսին նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։

Ինքը՝ Բադրի Էսեբուան, ձերբակալվել է Ջիխաշկարում 2023 թվականի փետրվարի 8-ին, որից հետո դատախազությունը նրան առաջադրել է մեկ այլ մեղադրանք՝ հրազեն և ռազմամթերք գնել և պահել։ Դատարանը Էսեբուային մեղավոր է ճանաչել նաև այս դրվագում և դատապարտել 4 տարվա ազատազրկման։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):