Բաթումիի քաղաքային դատարանը տուգանել է ռուսական նավի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Ալեքսանդրե Գոգուաձեն նավահանգստում ռուսական զբոսաշրջային նավի դեմ ցույցի ժամանակ ձերբակալվածներին օրինախախտ է ճանաչել և պարտավորեցրել է տուգանք վճարել։ Փաստաբանները պնդում էին, որ իրենց պաշտպանյալների գործողությունները սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության շրջանակներում են եղել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Դրոա» կուսակցության Բաթումիի կազմակերպության ղեկավար Գենրի Դոլիձեն, Ուկրաինայի քաղաքացի Մարինա Չոբանյանը և ակտիվիստ Խաթունա Բերիձեն տուգանվել են 2000 լարիով, որոնք ոստիկաններին մեղադրում են բռնության և լիազորությունները չարաշահելու մեջ։

Ինչպես պարզաբանել է դատավորը, Մարինա Չոբանյանի նկատմամբ մանր խուլիգանության համար 15-օրյա վարչական կալանք չի կիրառել միայն այն պատճառով, որ նա կին է։

«Տիկին Մարինան ոստիկանների հետ հարաբերություններում անցել է բոլոր կարմիր գծերը, նույնիսկ ծեծել է ոստիկաններին, ձեռքին եղած առարկայով պատրաստվել է հարվածել նրանց գլխին։ Նրան կանգնեցրել են, երբ պատրաստվում էր մտնել միջանցքի մեջ, որտեղ պետք է շարժվեր մեքենան։ Երբ ​ոստիկանները նրան թույլ չեն տվել դա անել, նա ծեծի է ենթարկել ոստիկաններին, ինչը, կարծում եմ, շատ լուրջ իրավախախտում էր։ Ի դեպ, ես շատ եմ մտածել, և եթե նա աղջիկ չլիներ, կարող էի վարչական ազատազրկման դատապարտել»,- ասել է դատավոր Գոգուաձեն։

2000 լարիով տուգանվել է նաև «Պիրվելի» հեռուստաընկերության նախկին լրագրող Թոռնիկե Կվերենչխիլաձեն, ով պնդում էր, թե իր դեմ ոստիկանության աշխատակիցները սուտ ցուցմունք են տվել։ «Գոնե չտեսաք այն կադրերը, որտեղ ես ժպտում եմ ոստիկանապետի հետ։ Թիկնոցիցդ երևում է «Վրացական երազանքի» շապիկը։ Դու սխալ մարդ ես»,- դիմել է նա դատավորին։ Թոռնիկե Կվերենչխիլաձեն ասում է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։

Դատավոր Ալեքսանդրե Գոգուաձեի որոշմամբ մարտին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված Լազարե Գրիգորիադիսի հոր՝ Բեքա Գրիգորիադիսի նկատմամբ կիրառվել է 3 500 լարի տուգանք։

Հուլիսի 31-ին Բաթումիի նավահանգստում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու պատրվակով, ձերբակալվել է ընդհանուր առմամբ 23 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի երկու քաղաքացի։ «Միացյալ ազգային շարժումից» Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Լևան Անթաձեի որդու՝ Իլիա Անթաձեի գործով որոշման հրապարակումը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 7-ը։ Մեկ անձի նկատմամբ վարչական վարույթը կարճվել է ապացույցների բացակայության պատճառով։

Հուլիսի 31-ին Սոչիի նավահանգստից դուրս եկած Astoria Grande զբոսանավը, որը տեղափոխում էր Ռուսաստանի քաղաքացիների, մտել է Բաթումիի նավահանգիստ։ Մեկ շաբաթվա ընթացքում սա նավի երկրորդ այցն էր վրացական նավահանգիստ, որին դիմավորեցին քաղաքացիները՝ Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշներով, ինչպես նաև «Ռուսաստանը օկուպանտ է» մակագրություններով։ Ներքին գործերի նախարարությունը նավահանգստում մոբիլիզացրել է պարեկային և քրեական ոստիկանության, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներին և երկաթե պատնեշներով փակել նավի մուտքերը։ Ռուս զբոսաշրջիկներից ոմանք ոստիկանների օգնությամբ կարողացել են նավից իջնել Բաթումի այցելելու համար։ Զբոսաշրջային նավը նավահանգստից մեկնել է օրվա վերջում՝ նախատեսվածից մի քանի ժամ շուտ:

Ռուսական նավի Բաթումի ժամանելու առնչությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել նաև հուլիսի 27-ին, որը «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն անվանել է «հիմար քայլ»։

Astoria Grande-ի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ օգոստոսին և հաջորդ ամիսներին նախատեսված նավարկությունն այլևս չի ներառի կանգառ Բաթումիում։ Ծրագրի փոփոխությունը, հավանաբար, կատարվել է Բաթումիում տեղի ունեցած հանրահավաքներից հետո։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):