Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե որքանով է հավաստի BBC-ի հրապարակած հետաքննությունը, և արդյոք ԱՄՆ-ը քննարկում է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Սկսել ենք պատրաստվել ընտրություններին, բոլոր 64 մունիցիպալիտետներում կհաղթենք․ Կոբախիձե
«Ինչպես արդեն ասացի, մենք նախապես չենք հայտարարում մեր պատժամիջոցների մասին։ Այնուամենայնիվ, սա լավ օրինակ է այն բանի, թե որքան կարևոր է հետաքննական լրագրությունը, կառավարության կողմից անցկացված հետաքննությունները այնպիսի և՛ հանրային և՛ ոչ հանրային տեղեկություն ներկայացնելու համար, որոնք հիմք են հանդիսանում նման միջոցառումների համար:
Ակնհայտ է, որ նախքան որևէ գործողություն ձեռնարկելը, մենք անցնում ենք մեր խիստ, մանրակրկիտ գործընթացը՝ տեղեկատվությունը գնահատելու համար, և BBC-ի հետաքննության նման բաները կարևոր բաղադրիչ են: Հուսով եմ, որ վրացական իշխանությունները հնարավորություն կունենան հետաքննել սեփական մեղադրանքները, և սա այն տեղեկությունն է, որը կարող է դառնալ դրա մի մասը»,- ասել է Քելի Դեգնանը։
Կոռուպցիոն գործունեության մեջ ներգրավվածության պատճառով վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ դեսպանը ևս մեկ անգամ կրկնել է, որ վիզային պատժամիջոցները հիմնված են տարբեր, այդ թվում՝ հանրությանը հասանելի տեղեկատվության վրա։ Ըստ Քելի Դեգնանի, եթե վրացական իշխանությունները ցանկանում են սեփական հետաքննությունն անցկացնել, ապա այդ տեղեկատվության մեծ մասը հայտնի է երկար տարիներ:
«Վստահ եմ, որ հավաստի անկախ հետաքննությունը կհասներ նույն եզրակացությանը», - ասել է Քելի Դեգնանը:
BBC-ի բրիտանական հեռարձակման կորպորացիայի պատրաստած լրագրողական հետաքննության համաձայն՝ Դավիթ Կեզերաշվիլին կապված է Milton Group-ի հետ, որը հասարակ մարդկանց, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին թալանել է ավելի քան մեկ միլիարդ դոլար։ BBC-ն գրում է, որ Կեզերաշվիլին Կիևում գրասենյակային շենք ունի, որտեղ խարդախ քոլ ցենտրեր և ծրագրային տեխնոլոգիական ընկերություններ են տեղակայված: Նույն տեխնոլոգիական ընկերությունները գործում էին Թբիլիսիում Կեզերաշվիլիին պատկանող գրասենյակներում։
Դավիթ Կեզերաշվիլին հերքել է իր մասնակցությունը գլոբալ խարդախության սխեմային և ասել, որ կօգտագործի իրավական բոլոր լծակները՝ ապացուցելու, որ BBC-ի նյութը պարունակում է ոչ ճշգրիտ փաստեր և կեղծ ենթադրություններ։
Լրագրողական հետաքննության հրապարակումից հետո «Վրացական երազանքի» պատգամավորները հանդես են եկել Կեզերաշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պահանջով:
