Դավիթ Կեզերաշվիլին մտադիր է «իրավական լծակներ» օգտագործել BBC-ի դեմ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար և «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլին հերքում է իր մասնակցությունը խարդախության գլոբալ սխեմայի մեջ և նշում, որ BBC-ի լրագրողական հետաքննության մեջ նկարագրված այսպես կոչված քոլ ցենտրերի հետ նա երբեք կապ չի ունեցել:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Կեզերաշվիլին հայտարարություն է տարածել հետաքննության նյութի հրապարակումից հետո։ Ինչպես ասում է նա, չնայած այն հանգամանքին, որ բրիտանական հանրային հեռարձակումը համարում է լրագրողական բարձր մակարդակի կրող՝բազմաթիվ հարցեր ունի դրա հետ կապված։

«Բացարձակ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ երբևէ չեմ մասնակցել նման սխեմաների, հետևաբար չեմ պատրաստվում անտեսել այն վնասը, որ ինձ պատճառում է այս նյութը, հատկապես այն ֆոնին, երբ վրացական իշխանությունների կողմից քաղաքականացված արդարադատություն է իրականացվում իմ նկատմամբ և ընդդեմ իմ մասնակցությամբ ստեղծված «Ֆորմուլա» հեռուստաընկերության: Սա հարձակում է իշխող կուսակցությունից, որը ճանաչվել է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից և նշվել՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցներում։

Ես կօգտագործեմ բոլոր իրավական լծակները՝ հաստատելու համար բրիտանական հանրային հեռարձակողի հարթակում հեռարձակվող նյութում ինձ հետ կապված փաստերի անճշտությունը, ինչպես նաև դրանց սխալ մեկնաբանությունից ստացված ենթադրությունների բացակայությունը, և դա շատ ժամանակ չի պահանջում:

Նաև, ես միշտ իմ պատրաստակամությունն եմ հայտնել, և այսօր էլ պատրաստ եմ, այսպես կոչված քոլ ցենտրերի թեմայով եվրոպական երկրների հետաքննչական կառույցների հետ համագործակցության համար, մանավանդ, որ իմ բնակության վայրը՝ որպես քաղաքական վտարանդի անձ, Մեծ Բրիտանիան է, որի արդարադատության համակարգի շուրջ ոչ ոք կասկածներ չունի»,- ասում է Դավիթ Կեզերաշվիլին։

BBC-ն գրում է, որ Կեզերաշվիլին կապված է Milton Group-ի հետ, որը շարքային քաղաքացիներից ավելի քան մեկ միլիարդ դոլար է թալանել։ Լրագրողական հետաքննության համաձայն՝ Կեզերաշվիլին Կիևում ունի գրասենյակային շենք, որտեղ գտնվում են խարդախ քոլ ցենտրերը և տեխնոլոգիական ընկերությունները, որոնք զբաղվում էին ծրագրային ապահովմամբ: Նույն տեխնոլոգիական ընկերությունները գործում էին Թբիլիսիում՝ Կեզերաշվիլիին պատկանող գրասենյակներում։

2021 թվականի սեպտեմբերին Վրաստանի Գերագույն դատարանը Դավիթ Կեզերաշվիլիին հեռակա կարգով մեղավոր է ճանաչել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի պետական ​​միջոցների յուրացման մեջ և դատապարտել 5 տարվա ազատազրկման։ 2023 թվականի մարտին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը Կեզերաշվիլիին պարտավորեցրել է պաշտպանության նախարարությանը վճարել 5 060 000 եվրո։ «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Վրաստանում Դավիթ Կեզերաշվիլիի անունով միակ սեփականությունը հեռուստատեսության 51 տոկոս մասնաբաժինն է, իսկ դատարանի որոշումը ուղղված է քննադատող լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելուն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):