Դատավոր Դավիթ Մգելիաշվիլին ընդունել է դատախազի միջնորդությունը և կալանքի տակ է թողել 21-ամյա Մաթե Դևիձեին, ով ձերբակալվել էր նոյեմբերի 19-ի հանրահավաքի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով։ Որոշմանը հաջորդել է բանտարկյալի ընտանիքի անդամների ու ընկերների բողոքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել Մաթե Դևիձեի գործով նախաքննական նիստը։ Խափանման միջոցի վերանայման հարցը քննարկելիս դատախազ Անի Խուբեջաշվիլին հայտարարել է, որ մեղադրյալի կողմից դեռևս առկա են թաքնվելու և նոր հանցագործություններ կատարելու սպառնալիքներ։
«Մեղադրող կողմը կարծում է, որ այս փուլում համապատասխան խափանման միջոցը կալանքն է, և այն պետք է թողնել ուժի մեջ»,- նշել է դատախազը։
Փաստաբանները չեն համաձայնել մեղադրող կողմի դիրքորոշման հետ և միջնորդություն են ներկայացրել Մաթե Դևիձեին գրավի դիմաց ազատ արձակելու մասին, ինչը դատավոր Մգելիաշվիլին հաշվի չի առել։
Մինչ որոշումը հրապարակելը Դևիձեն ասել է, որ արժանի չէ ազատազրկման։
«Դատավորը հաշվի չի առել ոչ իմ ընտանեկան վիճակը, ոչ իմ անցյալը, նա ինձ զրկել է ընտանիքից, սիրելի ընկերներից, ես կարոտում եմ կիթառիս։ Ազատազրկումն ամենածայրահեղ տարբերակն է, իմ պայմաններում ես դրան ոչ մի կերպ արժանի չեմ»,- ասել է նա։
Դատավորի հարցին՝ ինքն իրեն մեղավոր է ճանաչում, թե մասնակի մեղավոր, կալանավորը պատասխանել է, որ օգտվում է լռելու իրավունքից։
Մաթե Դևիձեն մեկն էր այն 16 անձանցից, ովքեր ձերբակալվել էին նոյեմբերի 19-ին Մելիքիշվիլիի պողոտայում տեղի ունեցած բողոքի ցույցը ցրելու ժամանակ՝ մանր խուլիգանության և ոստիկանությանը անհնազանդության պատրվակով։ Առավելագույն 48-ժամյա կալանքի ժամկետը լրանալուց երկու օր անց նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353 Պրիմա հոդվածի առաջին մասով։
Դատախազության տվյալներով՝ «ակցիայի ժամանակ նա հարձակվել է ոստիկանների վրա և փայտով վնասել նրան»։ Տուժածի կարգավիճակ է տրվել ՆԳՆ աշխատակիցներ՝ Գիորգի Էստատիշվիլիին, Բիձինա Ժամերաշվիլիին և Լևան Կորելաշվիլիին։
Մեղավոր ճանաչվելու դեպքում՝ Մաթե Դևիձեին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։
