Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարածել է ազգային հավաքականի հայտարարությունը, որում ասվում է, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում հաջող մրցելույթների և 1/8 եզրափակիչ դուրս գալու համար հավաքականի անդամներն արդեն ստացել են Բիձինա Իվանիշվիլիի և «Քարթու» հիմնադրամի կողմից հատկացված 30 միլիոն լարի պարգևը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Հավաքականի ավագ Գուրամ Կաշիան աջակցության համար ազգային հավաքականի անունից շնորհակալություն է հայտնել Բիձինա Իվանիշվիլիին և «Քարթուին»։
«Թիմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բիձինա Իվանիշվիլիին և «Քարթու» հիմնադրամին՝ մեր աշխատանքը գնահատելու և ֆուտբոլին աջակցելու համար։ Սա շատ կարևոր է մեր երկրի և մեր սիրելի սպորտի հետագա զարգացման համար։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, յուրաքանչյուր երկրպագուին վերջին ամիսների ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Այն, ինչ կատարվում էր Թբիլիսիի փողոցներում հուլիսի 2-ի երեկոյան, մեծ երջանկություն և եռանդ բերեց մեր թիմի յուրաքանչյուր անդամին։ Ձեր աջակցությամբ և համախմբվածությամբ մենք հասել ենք այս պատմական արդյունքին, որը կոչվում է Եվրոպայի առաջնությունում խաղալ և 16 լավագույն թիմերի շարքում հայտնվել։ Այս համախմբվածությամբ և թիմային աշխատանքով մենք պետք է շարունակենք մեր ուղին և աշխատենք նորանոր հաջողությունների համար»,- ասված է հայտարարության մեջ։
Իշխանամետ լրատվամիջոցները տարածել են նաև ազգային հավաքականի դարպասապահի մեկնաբանությունները։ Գիորգի Մամարդաշվիլին ասել է, որ «շատ շնորհակալ է», ինչպես յուրաքանչյուր խաղացող։
«Լավ կլիներ, որ ավելի շատ ընկերություններ հայտնվեին ու ներդրումներ կատարեին ֆուտբոլում, քանի որ դա շատ կարևոր է։ Հայտնի դարձավ, թե որքան մեծ նշանակություն ունի ֆուտբոլը մարդկանց համար։ Ե՛վ ես, և՛ ողջ թիմը շնորհակալ ենք»,- ասել է Մամարդաշվիլին։
Այն բանից հետո, երբ Վրաստանի հավաքականը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց, «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը հայտարարեց, որ խմբից դուրս գալու դեպքում ազգային թիմին կպարգևատրի 30 մլն լարիով։ Իվանիշվիլին նույնքան պարգև էր խոստացել յուրաքանչյուր հաջորդ խաղում հաղթելու համար։
Վրաստանի հավաքականը, որն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը, F խմբում երեք հանդիպում անցկացրեց ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Հունիսի 18-ին Վրաստանը 3:1 հաշվով պարտվեց Թուրքիային, հունիսի 22-ին 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Չեխիայի հետ, իսկ հունիսի 26-ին 2:0 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի նկատմամբ։ Հունիսի 30-ին 1/8 եզրափակչում ազգային հավաքականը հանդիպեց Իսպանիային։ Խաղն ավարտվեց Իսպանիայի հաղթանակով։ Այսպիսով՝ Վրաստանը դուրս մնաց Եվրո-2024-ից։