Չեչեն բլոգեր Թումսո Աբդուրախմանովն իր սպանության մասին լուրերի տարածումից գրեթե երեք ամիս անց առաջին տեսահոլովակն է հրապարակել Telegram-ում և YouTube-ում՝ այն վերնագրելով «Վերադարձ»։ Բլոգերը չի բացատրում, թե ինչ է տեղի ունեցել և ինչու այս ընթացքում իրեն չեն տեսել։ Աբդուրախմանովն իր անհետանալու վերաբերյալ ասում է միայն այն, որ ողջ է և առողջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ընկերներ, կրկին շարունակելու եմ իմ աշխատանքը։ Հետևե՛ք թարմացումներին, հետևե՛ք իրադարձություններին»,- ասում է նա:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի և նրա շրջապատի քննադատությամբ հայտնի Թումսո Աբդուրախմանովը վերջին անգամ սոցիալական ցանցերում հայտնվել է նոյեմբերի 30-ին։ Նրա սպանության մասին տեղեկությունը տարածվել է դեկտեմբերի 1-ին։ Դեկտեմբերի 5-ին «Ադատ» շարժումը, որն իրեն համարում է Չեչնիայի անկախության համար պայքարող ժողովրդական շարժում, Telegram-ում գրել է. «Որքան էլ մեզ համար դժվար լինի խոստովանել տեղի ունեցածը, ցավոք, Թումսո Աբդուրախմանովի մահվան մասին լուրերը ճիշտ դուրս եկան։ Մենք արդեն մի քանի օր է, ինչ մեր ներքին հետաքննությունն ենք իրականացնում Թումսոյի սպանության գործով։ Սկզբում չէինք կարողանում հավատալ կատարվածին։ Այս փուլում մենք բավարար տեղեկություններ ունենք նրա մահը հաստատելու համար։ Նրա եղբորը՝ Մուհամեդին, թաքցրել են հատուկ ծառայությունները։ Գիշերը Թումսոյին գնդակահարել են մի խումբ մարդիկ: Այս պահին հետաքննվում են սպանության մանրամասները»:
Շվեդիայի ոստիկանությունը չէր հաստատում Աբդուրախմանովի սպանության մասին տեղեկությունը և հավելյալ մեկնաբանություններ չէր անում։
Իչկերիայի Չեչենական Հանրապետության վտարանդի կառավարության ղեկավար Ահմեդ Զակաևը կարծում էր, որ չեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովը ողջ է և պաշտպանված է շվեդական ոստիկանության կողմից։
Թումսո Աբդուրախմանովը Չեչնիան լքել է 2015 թվականին, որին նախորդել էր կոնֆլիկտը Չեչնիայի կառավարության այն ժամանակվա վարչակազմի ղեկավար Իսլամ Կադիրովի հետ։ Աբդուրախմանովը գտնվել է Վրաստանում և փորձել է այստեղ ապաստան ստանալ, ինչը մերժվել է։ 2017 թվականին նա լքել է Վրաստանը, որից հետո եղել է նախ Լեհաստանում, ապա՝ Շվեդիայում։ Չեչնիայի կառավարության ներկայացուցիչները բազմիցս սպառնացել են սպանել Թումսո Աբդուրախմանովին։ 2020 թվականի փետրվարին Ռուսաստանի քաղաքացի Ռուսլան Մամաևը Շվեդիայի իր բնակարանում մուրճով հարձակվել էր բլոգերի վրա։ 2021 թվականի հոկտեմբերին Աբդուրախմանովը շվեդական իշխանություններից ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ։