Չեմ ցանկանում, որ նախկին նախագահը բանտում մահանա կամ անդառնալի վնաս կրի. Զուրաբիշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ ուշադիր հետևում է բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին և չի ցանկանում, որ նախկին նախագահը մահանա բանտում կամ անդառնալի վնաս կրի։ Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է BBC-ի HARDtalk ծրագրում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հարցազրույցի վերջում լրագրողը գործող նախագահին հարցերլ է Միխեիլ Սաակաշվիլիի մասին. «Բժիշկների անկախ խորհուրդը փետրվարին Սաակաշվիլիին հետազոտելուց հետո ասաց, որ նա նյարդաբանական հիվանդություններ ունի խոշտանգումների, վատ վերաբերմունքի, անբավարար բժշկական օգնության և երկարատև հացադուլի պատճառով։ Դուք՝ որպես նախագահ, իրավունք ունեք ներում շնորհել նրան։ Ինչո՞ւ ներում չեք շնորհում»։

«Ես այս լիազորությունը չունեմ շատ պարզ պատճառով՝ նրան պատժի ենթարկելու գործընթացը դեռ ավարտված չէ։ Նա դեռ դատապարտվում է: Վրաստանում այնպիսի օրենք է, որ ներում կարելի է տալ միայն ամեն ինչ ավարտվելուց հետո»։

Պարզաբանող հարցին, թե արդյո՞ք նա ներում կշնորհի Սաակաշվիլիին, երբ ամեն ինչ ավարտվի, Զուրաբիշվիլին ասել է, որ դա այլ խնդիր է, և նա շատ մանրամասն բացատրել է, թե ինչու ներում չի շնորհելու նրան։

«Որովհետև սա է բևեռացման հիմնական գործոնը։ Վրաստանում գործնականում չկա ընտանիք, որը չի զգացել, թե ինչ է նշանակում ունենալ նման ավտոկրատ ռեժիմ։ Ուստի ես չեմ ուզում դառնալ հետագա բևեռացման գործիք, բայց միևնույն ժամանակ ես պետության ղեկավար եմ, ով չի ցանկանում, որ նախկին նախագահը մահանա բանտում կամ անդառնալի վնաս կրի։

Ես շատ ուշադիր հետևում եմ բոլոր բժշկական զեկույցներին: Սպասում եմ ևս մեկ զեկույցի միջազգային բժշկական թիմի կողմից, որը հետազոտել է նրան, բայց այն դեռ չի հրապարակվել։ Ես Վրաստանում հրապարակավ ասում եմ, որ Սաակաշվիլիին պետք է արտահանձնեն [կամ չգիտեմ, թե որն է ճիշտ տերմինը], որպեսզի հնարավորություն ընձեռվի ավելի մեղմելու իրավիճակը։ Նա հիվանդանոցում է արդեն վեց ամիս։ Բայց այս որոշումը պետք է կայացնի դատարանը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Նոյեմբերի 19-ին Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին և նախկին նախագահի մայրը՝ Գյուլի Ալասանիան, հայտարարեցին, որ Սաակաշվիլիին թունավորել են, իսկ օտարերկրյա փորձագետները նրա մարմնում սնդիկ և այլ ծանր մետաղներ են հայտնաբերել։ Նախկին նախագահի առողջական վիճակի վերաբերյալ փորձագիտական ​​եզրակացությունը պատրաստել է «Էմպաթիա» կենտրոնը, որը հավանաբար կհրապարակվի մի քանի օրից։ Վրացի մասնագետների հետ փորձաքննությանը մասնակցել են նաև օտարերկրյա փորձագետներ։ Ըստ «Էմպաթիայի» տնօրեն Մարիամ Ջիշկարանիի, Սաակաշվիլիի ախտորոշումները լուրջ են և համապատասխանում են բանտից ազատվելու չափանիշներին։ Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքը, փաստաբանները, բժիշկները և «Միացյալ ազգային շարժման» անդամները պահանջում են երրորդ նախագահին տեղափոխել արտերկիր՝ բուժման համար։

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ իրենք դիմելու են Սամխարաուլիի անվան ազգային կենտրոն՝ Սաակաշվիլիի համար թունաբանական փորձաքննություն անցկացնելու համար։ Այսօր սոցիալական ցանցերում Սաակաշվիլիի անունից հայտարարություն է հրապարակվել, որտեղ երրորդ նախագահն ասում է, որ երբեք իր փաստաբաններից ոչ մեկին չի ասել, որ թունավորման կասկածներ ունի։

Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել մեկ տարի առաջ և ձերբակալվել Թբիլիսիում՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը։ Հայտնի է, որ Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերության, նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական ​​պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։