Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ «բավականին լիբերալ» վիզային ռեժիմ ունի, ինչը կարող է «պակաս ընդունելի» լինել այսօրվա պայմաններում։ Այս մասին նա հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո՝ Քիշնևում կայացած մամուլի ասուլիսում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան մարտահրավեր է։
«Չէի ասի, որ դա սպառնալիք է, բայց մարտահրավեր է: Նրանց թվում կան Վրաստանի նախկին քաղաքացիներ, որոնք այսօր, կախված Ռուսաստանում առկա պայմաններից, վերադառնում են Վրաստան, բայց կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք տարբեր պատճառներով են երկիր մտնում։ Այստեղ գլխավորն այն է, որ հասարակությունը վստահ լինի, որ բոլոր վերահսկողական մեխանիզմները կիրառվում են, որպեսզի վտանգ չառաջանա։ Դրա համար, կարծում եմ, ավելի շատ շփում է պետք, մեր հասարակության ավելի իրազեկում, որ բոլոր առումներով, բոլոր հնարավոր սպառնալիքները, բոլոր հնարավոր հարցերը փաստացի դիտարկվում են իշխանության կողմից և ձեռնարկվում են բոլոր միջոցները։
Ինչպես նաև, չի բացառվում, որ ստիպված լինենք վերանայել վիզային ռեժիմը, որն այսօրվա պայմաններում բավականին ազատական է, և որը կարող է պակաս ընդունելի լինել այս ագրեսիայի պայմաններում։ Բայց այս ամենը պետք է որոշի կառավարությունը՝ հանրության հետ միասին և նրան տեղեկացնելով»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Ըստ նրա՝ առկա վերահսկման մեխանիզմները լիովին արձագանքում են երկրի առջև ծառացած մարտահրավերներին. «Եթե պահը գա, որ երկրում գործող վերահսկման մեխանիզմները չկարողանան ապահովել այն չափանիշը, որն անհրաժեշտ է երկրին անվտանգության առումով, դա կարելի է քննարկել, սակայն այսօր դրա կարիքը չկա»,- նշել է Խուցիշվիլին։
Սեպտեմբերի 21-ից, այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով մասնակի զորահավաք հայտարարեց, հարյուր հազարավոր քաղաքացիներ լքել են Ռուսաստանը։ Ռուս-վրացական ցամաքային սահմանին՝ Վերին Լարսիի կողմում, մի քանի կիլոմետրանոց խցանում է ստեղծվել: Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 21-26-ը Ռուսաստանի ավելի քան 53 հազար քաղաքացի է մուտք գործել Վրաստան: Նույն ժամանակահատվածում Վրաստանը լքել է Ռուսաստանի մոտ 35 հազար քաղաքացի։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները և մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ ամբողջ տարի: Սա այն դեպքում, երբ Ռուսաստանի տարածք մուտք գործելու համար Վրաստանի քաղաքացիներից պահանջվում է վիզա ստանալ։
Այս թեմայով՝
Կոշտ պատասխան կտանք այլատյացությանը - Կոբախիձեն՝ ռուսների համար վիզաներ սահմանելու պահանջի մասին
