Ճիաթուրայում «Ջորջիան Մանգանեզի» աշխատակիցների գործադուլի 13-րդ օրը հանքափորներից մեկը դիմել է բողոքի ծայրահեղ ձևի և կարել է աչքերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Դա իմ անձնական որոշումն էր։ Բոլորը, ում ես ասում էի այս մասին, դեմ էին դրան։ Ես ուզում եմ բոլորին ցույց տալ, որ մենք միասին ուժեղ ենք։ Ես չեմ ուզում տեսնել «Ջորջիան Մանգանեզին», չեմ ուզում տեսնել այս մարդկանց, քանի դեռ մեր գործը չի լուծվել։ Երբ լուծվի, բոլորին միասին կտեսնենք»,- ասել է հանրահավաքի մասնակիցը։
Հանքափորները նաև լուսանկար են տարածել Facebook-ում, որտեղ երևում է, որ նրանցից մեկը կտրել է նաև իր ձեռքի երակները։
«Դիմում եմ այն մարդկանց, ովքեր կարծում են, որ լուծել են մեր խնդիրները։ Եկեք, տեսեք, թե մարդիկ ինչ են անում, ինչպես եք դժբախտացնում։ Մենք ձեզ ասել ենք՝ կա՛մ մեր արդարությունը կնշվի, կա՛մ մենք չենք նահանջի։ Այս խոսքերը ետ չենք վերցնում։ Սկզբում մարդիկ սկսեցին հացադուլը, հետո կարեցին բերանները, երբ չկարողացան ոչ ոքի հասցնել իրենց ճշմարտությունը, հիմա կարում են իրենց աչքերը, երբ չեն ուզում տեսնել այս անարդարությունը։ Դուք դեռ չգիտեք, թե ինչերի կարող ենք դիմել, երբ այսքան անարդարություն կա»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է հանքափոր Մերաբ Սարալիձեն։
Ճիաթուրայի քաղաքապետարանի դիմացի բացված վրանում մեկ շաբաթ է՝ հացադուլ են անում «Ջորջիան Մանգանեզում» աշխատող տասը հոգի։ Հունիսի 16-ին հանրահավաքի մասնակիցներից մեկը ի նշան բողոքի կարել է իր բերանը։ Հանքափորներն ունեն 14 պահանջ, որոնցից գլխավորը աշխատավարձը 40 տոկոսով բարձրացումն ու աշխատանքային գրաֆիկն անփոփոխ թողնելն է, ինչի հետ «Ջորջիան Մանգանեզը» համաձայն չէ։ Ընկերությունը գործադուլ անող աշխատակիցներին առաջարկել է դադարեցնել բողոքի ակցիաները, վերսկսել աշխատանքը և իրենց հավելավճարներն ու բոնուսները որոշել ելնելով աշխատանքի արդյունքում ձեռք բերված տնտեսական արդյունավետությունից։
Գործադուլավորները ընկերությանը մինչև այսօր առավոտ ժամանակ են տվել իրենց պահանջները բավարարելու համար, հակառակ դեպքում ծրագրում են ակցիաներ սկսել Թբիլիսիում։
Հանքագործների պահանջներն են.
- 40%-ով աշխատավարձի բարձրացում (չի վերաբերում կառավարիչներին),
- Անցում մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը գործող պլանի,
- Բանկային վարկերի տոկոսների կասեցում և վճարման հետաձգում մինչ այժմ կուտակվածի վճարումը,
- Ապահովագրության փոփոխություն և պայմանների բարելավում,
- Արձակուրդից օգտվելու հնարավորություն,
- Աշխատողներին աշխատանք սկսելու հնարավորություն,
- Սարքավորումների թարմացում, բարելավում, փոփոխություն,
- Սննդի բարելավում,
- Աշխատակիցներին առողջարանից օգտվելու միջոցների տրամադրում, ինչպես դա արվում էր մինչև փետրվարի 1-ը,
- Բյուլետենի օգտագործման դեպքում դրա 100%-անոց փոխհատուցում,
- Հունիսի 7-ից մինչև ձեռնարկությունում աշխատանքային գործընթացի վերականգնումը բաց թողնված օրերի 100% փոխհատուցում,
- Վերահսկողություն անվտանգության ամենաբարձր մակարդակով,
- ՍՊԸ-ների չեղարկում և վերամիավորում մեկ ընկերության մեջ,
- Եթե ընկերությունը բաց եղանակով շահագործի նոր տարածքներ, այս հարցի շուրջ պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի կոնկրետ գյուղի բնակչության հետ, հաշվի առնվի տեղացիների դիրքորոշումը, ինչպես պահանջում են միջազգային նորմերը, իրավունքները և Վրաստանի Սահմանադրությունը։ Օրենքի լրիվ պահպանմամբ՝ մանգանի բաց եղանակով արդյունահանման դեպքում պետք է պահպանվի առողջ միջավայրում ապրելու մարդու սահմանադրական իրավունքը։ Ըստ այդմ, օդի աղտոտվածության որակը պետք է վերահսկվի՝ հաշվի առնելով երկրաբանական և էկոլոգիական ռիսկի գործոնները, և եթե ամեն ինչ նորմայի սահմաններում է, ապա պետք է հեռացնել հումուսային շերտը, իրականացնել կենսաբանական ռեկուլտիվացիա և տնկել այնպիսի ծառեր ու բույսեր, որոնք իսկական են և համապատասխանում են տեղական մշակույթին։