Չինական Air China ընկերությունը ևս ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Չինաստան

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Չինական ևս մեկ ավիաընկերություն ուղիղ ուղևորային չվերթներ կիրականացնի Չինաստանի և Վրաստանի միջև։ Air China պետական ​​ընկերությունը դիտարկում է այս տարվա սեպտեմբերից շաբաթական երեք անգամ հաճախականությամբ Թբիլիսի-Ուրումչի ուղղությամբ չվերթերի իրականացումը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

2023 թվականին Չինաստանից Վրաստան այցելությունների թիվը կազմել է 48 304, ինչը 2022 թվականի համեմատ աճել է 554․5 տոկոսով։ 2024 թվականի երկու եռամսյակների տվյալներով՝ Չինաստանից կատարվել է 32 853 այցելություն։ 2023 թվականի համեմատ աճը կազմել է 159․5%։

Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլիի խոսքով՝ Վրաստանի կառավարությունն ակտիվ բանակցություններ է վարում Չինաստանի այլ քաղաքներից թռիչքներ սկսելու շուրջ, որպեսզի ավելի շատ չինացի զբոսաշրջիկներ գան Վրաստան։ Քվրիվիշվիլիի խոսքով՝ Վրաստանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը լրացուցիչ խթան է տվել երկկողմ բանակցություններին։

«Չինաստանը նոր առաջնահերթ ուղղություն է Վրաստանի զբոսաշրջության ոլորտի համար։ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկները ավանդաբար ընտրում են երկարաժամկետ շրջագայություններ և բնութագրվում են մեծ ծախսերով: Ուղիղ չվերթների հաճախականության աճը կնպաստի Չինաստանից ավելի շատ այցելուների ժամանմանը, ինչը դրականորեն կազդի զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի ոլորտների զարգացման դինամիկայի վրա, ինչպես նաև լրացուցիչ խթան կհաղորդի երկկողմ առևտրին և տնտեսական հարաբերություններին»,- ասել է փոխնախարարը։

Air China-ն Չինաստանի ամենամեծ ավիաընկերությունն է: Այսօրվա դրությամբ Վրաստանի և Չինաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնում China Southern Airlines-ը և ընթացիկ տարվա վեց ամիսների տվյալներով՝ Վրաստանի և Չինաստանի միջև փոխադրել է 19 991 ուղևոր։ Ուրումչի-Թբիլիսի-Ուրումչի ավիագծով չվերթներ իրականացվում են ամեն օր։

2023 թվականի ամռանը այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պայմանավորվեցին ռազմավարական գործընկերության շուրջ։ Այդ ժամանակից ի վեր երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմ է սահմանվել։ 2024 թվականի մայիսի 29-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարեց, որ չինական կոնսորցիումը, որը ներառում է China Communications Construction Company Limited (CCCC), մասնավոր ներդրող է լինելու Անակլիայի խորջրյա նավահանգստի ռազմավարական նախագծում։ CCCC-ն, որը պատժամիջոցների է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, ռազմավարական նախագծում կունենա 49% բաժնետոմս: Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանն ասել է, որ CCCC-ի մեծամասնությունը պատկանում է Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությանը։ «Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությունն այսօր թիվ մեկ բանկիրն է, ռուսական բանակի թիվ մեկ ֆինանսիստը։ Այսպիսով, մեկ հարց է՝ ինչո՞ւ պետք է խորացնես տնտեսական կապերը օկուպանտին ֆինանսավորող կուսակցության հետ։ Որովհետև ռուսական բանակը ֆինանսավորվում է Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության կողմից»,- ասել է ԱՄՆ դեսպանը։ Ամերիկացի դիվանագետի այս հայտարարությունը Վրաստանում Չինաստանի դեսպանատությունը աբսուրդ է անվանել։

«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ Չինաստանի հետ Վրաստանի համագործակցության խորացումը այլընտրանք չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ համագործակցությանը։ «Ընդհակառակը, սա փոխլրացնող գործոն է ընդհանուր համագործակցության համար, որը պետք է խորացվի առաջիկա տարիներին»,- ասել է Իվանիշվիլին հուլիսի 16-ին՝ կուսակցության նախընտրական արշավի մեկնարկի միջոցառման ժամանակ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):