CPJ-ն և 10 այլ կազմակերպություններ Զուրաբիշվիլիին կոչ են անում ազատել Նիկա Գվարամիային

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) և տասը այլ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ են անում օգտագործել իր գործադիր լիազորությունները՝ «Մթավարի արխի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիային «անհապաղ և անվերապահորեն» բանտից ազատելու համար:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Սալոմե Զուրաբիշվիլիին ուղղված նամակում մարդու իրավունքների և մամուլի ազատության միջազգային կազմակերպությունները շնորհավորում են վրաց ժողովրդին օտարերկրյա գործակալների մասին օրենքների նախագծերը հաջողությամբ ետ կանչելու կապակցությամբ, ողջունում են Զուրաբիշվիլիի կողմից օրենքի նախագիծը դատապարտելը և ժողովրդավարական արժեքներին աջակցելը։

«Այսօր գրում ենք Ձեզ՝ խնդրելու կրկին ստանձնել մամուլի ազատության համար ամենակարևոր դիրքորոշումը՝ օգտագործելով ձեր իշխանությունը լրագրող Նիկա Գվարամիային բանտից ազատելու համար... Դուք գիտակցում եք, որ վրեժխնդրության նպատակով լրագրողի ազատազրկումը մտահոգիչ շրջադարձ է ձեր երկրի համար: 1992 թվականից Լրագրողների պաշտպանության կոմիտեն սկսեց հավաքել բանտարկված լրագրողների տվյալները, Վրաստանում ոչ մի լրագրող ճաղերի հետևում չի գրանցվել։ Գվարամիայի բանտարկությունը, որը Վրաստանին նույն շարքի մեջ է կանգնեցնում ետխորհրդային Եվրասիայի ռեպրեսիվ, ավտորիտար պետությունների հետ, վնասում է ձեր երկրի հեղինակությանը»,- ասված է Վրաստանի նախագահին ուղղված նամակում։

Կազմակերպությունները նշում են, որ Սալոմե Զուրաբիշվիլին՝ որպես նախագահ, մշտապես հայտարարում է, որ եվրաինտեգրումը վրաց ժողովրդի ընտրությունն է, և Գվարամիայի ազատ արձակումը կարևոր քայլ կլինի այս եվրոպական նկրտումների իրականացման, ինչպես նաև Վրաստանի ժողովրդավարական ապագայի ամրապնդման համար։

Բացի Լրագրողների պաշտպանության կոմիտեից, նամակը ստորագրում են այնպիսի հայտնի և հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են` Հոդված 19-ը, Եվրոպական լրագրողների ասոցիացիան (AEJ),Մամուլի և ԶԼՄ-ների ազատության եվրոպական կենտրոնը (ECPMF), Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ), Հյուման Ռայթս Վոչը (HRW), Լրագրողական արդարության հիմնադրամը, Գրաքննության ինդեքսը, Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI), Միջազգային պենկլուբը (PEN International), Լրագրողներ առանց սահմաններին (RSF):

Մայիսի 16-ին կլրանա մեկ տարին, ինչ «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան բանտարկված է։ 2022 թվականի նոյեմբերի 2-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանի կոլեգիան անփոփոխ թողեց Գվարամիայի մեղադրական դատավճիռը պատժի մասով և նրան դատապարտեց 3,6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը մասնակիորեն փոխել է առաջին ատյանի դատավճիռը: Մասնավորապես, Գվարամիան կալանավորվել է՝ «Ռուսթավի 2»-ին պատկանող ավտոմեքենան անձնական նպատակներով օգտագործելու համար (պաշտոնական դիրքի չարաշահում), քանի որ Թբիլիսիի քաղաքային դատարանը 2022 թվականի մայիսի 16-ի դատավճռով նրան մեղադրանքի երկրորդ դրվագի՝ «Ռուսթավի 2»-ին 6 763 509 լարիի վնաս պատճառելու համար, սահմանել է 50 հազար լարի տուգանք: Վերաքննիչ դատարանն այս մասով փոխել է Գվարամիայի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և նրան դատապարտել ազատազրկման:

Մի քանի օր առաջ Վրաստանի նախագահը Նիկա Գվարամիային ներում շնորհելու վերաբերյալ հայտարարել էր, որ ինքը անձնական ոչինչ չունի նրա դեմ և այդ հարցը բաց է։ Բացի այդ, Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ ներում շնորհելը նախագահի հայեցողական իրավունքն է և «դա պետք է լինի ազատ որոշում»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։