«Վրացական երազանքի» խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Բյուրոյի այսօրվա նիստում հրապարակել է «Միացյալ ազգային շարժման» կառավարության գործունեությունը հետաքննող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի կազմը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Հանձնաժողովը ընդդիմության անունից ներկայացնում են կեղծ ընդդիմադիր խմբերի՝ «Ժողովրդի ուժի» և «Եվրոպացի սոցիալիստների» անդամները։ Պապուաշվիլին նշել է քննիչ հանձնաժողովի հետևյալ անդամների անունները.
- «Վրացական երազանք» խմբակցություն՝ Թեա Ծուլուկիանի, Ալեքսանդր Տաբատաձե, Թենգիզ Շարմանաշվիլի, Ալուդա Ղուդուշաուրի, Պաատա Սալիա,
- «Ժողովրդի ուժ» քաղաքական խումբ՝ Սոզար Սուբարի, Գուրամ Մաճարաշվիլի,
- «Եվրոպացի սոցիալիստներ» քաղաքական խումբ՝ Իլիա Ինջիա։
«Հանձնաժողովը բաղկացած է 10 անդամից։ 8 հոգին արդեն լրացել է։ Առանց խմբակցության անդամների համար թափուր է մնացել 2 տեղ։ Տվյալ դեպքում «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որը պահպանում է իր մանդատները։ Եթե նրանք ակտիվ աշխատեն խորհրդարանում, ապա կկարողանան լրացնել այդ թափուր տեղը»,- նշել է Պապուաշիլին։
Անցյալ շաբաթ «Վրացական երազանքը» կասեցրել է երեք ընդդիմադիր քաղաքական միավորումների 49 պատգամավորների մանդատները։ Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը միակն է այն չորս կուսակցություններից, որոնք հաղթահարեցին հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը և որի անդամները չեն դիմել Շալվա Պապուաշվիլիին պատգամավորական մանդատը դադարեցնելու խնդրանքով։ Սակայն նրանք չեն ճանաչում խորհրդարանի լեգիտիմությունը և մտադիր չեն մասնակցել նրա գործունեությանը։
«Վրացական երազանքի» խորհրդարանը փետրվարի 5-ին ստեղծել է ժամանակավոր քննիչ հանձնաժողով՝ 2003-2012 թվականներին գործող ռեժիմի և նրա քաղաքական պաշտոնյաների գործունեությունը ուսումնասիրելու համար։
Ինչպես հայտարարել է այսպես կոչված խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն, հանձնաժողովը «կկանչի և կհարցաքննի ռեժիմի պաշտոնյաներին, ինչպես նաև ցանկացած այլ անձի, ով կարող է մեղադրվել ռեժիմի կողմից կատարված հանցագործությունների մեջ կամ ով կարող է արժեքավոր տեղեկություններ ունենալ այդ հանցագործությունների մասին»: Հանձնաժողովը կաշխատի վեց ամիս և իր զեկույցը կներկայացնի դատախազություն, ինչպես ասել է Մդինարաձեն, «մեղավորների պատիժն ապահովելու համար»։
