Դաղստանի մուֆթիությունը ժամանակավորապես արգելել է նիկաբը՝ մահմեդական կանանց գլխաշորը, որը ծածկում է ամբողջ դեմքը՝ բացառությամբ աչքերի, և որը սովորաբար կրում են երկար զգեստի հետ։ Մուֆթիության խոսքով՝ սահմանափակումը կշարունակվի «մինչ բացահայտված սպառնալիքները չվերացվեն և աստվածաբանական նոր եզրակացություն չստանան»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Այս որոշման հիմքում ընկած է Ազգային քաղաքականության և կրոնի հարցերի նախարարության բողոքը, որում, ինչպես նշում է մուֆթիությունը, խոսվում է Դաղստանի բնակչության անվտանգությանը սպառնացող առկա սպառնալիքների մասին։
Արգելքի հայտարարումից առաջ հաղորդվում էր, որ Գերագույն դատարանի ֆեթվաների (կրոնական որոշումների) բաժինը բավարար ապացույցներ չի գտել նիկաբի ամբողջական արգելքը հաստատելու համար, սակայն թույլ է տվել տեղական արգելքներ սահմանել «արտաքին գործոնների» պատճառով։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանում այս թեմայով քննարկումն ակտիվացել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Հունիսի 23-ին մի քանի զինված անձինք հարձակվել են Մախաչկալայի և Դերբենտի եկեղեցիների և սինագոգների վրա։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 22 մարդ, որոնցից 17-ը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Telegram-ի անանուն ալիքներով տեղեկություն է տարածվել, թե սպանված ահաբեկիչներից մեկն իր հետ նիկաբ է ունեցել և պատրաստել է այն կրել՝ հարձակումից հետո փախչելիս։
Նիկաբ կրելու դեմ է դուրս եկել նաև Դաղստանի ղեկավարը։ Սերգեյ Մելիքովի խոսքով՝ այդ հագուստները վտանգավոր են, քանի որ տղամարդիկ կարող են թաքնվել դրանց հետևում, իսկ կանայք՝ կրել արգելված իրեր։
ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը կողմ է նիկաբ կրելու արգելքին։ «Ես համաձայն եմ ձեզ հետ, մենք պետք է անհապաղ արգելենք այս ամենը», - ասել է Բաստրիկինը Սանկտ Պետերբուրգում իրավաբանական ֆորումի խոսնակին, նախապես ասելով, որ Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ արգելել են նիկաբը, ուստի միգրանտները տեղափոխվում են Ռուսաստան և այն կրում այնտեղ: Բացի այդ, Ալեքսանդր Բաստրիկինն ասել է, որ Դաղստանում հարձակումներն իրականացրել են «իսլամիստները, ահաբեկիչները»։
«Նրանց հաջողվել է նույնիսկ իսլամական տեռորի դրոշը մտցնել մեր տարածք։ Ուստի Պետդուման պետք է անհապաղ արձագանքի այս իրադարձությանը»,- ասել է Բաստրիկինը։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նրան արձագանքել է և հորդորել «չափազանց զգույշ» լինել «իսլամիստ» և «ահաբեկիչ» իմաստները հավասարեցնելու հարցում։ Ըստ Կադիրովի, «մահմեդականները ահաբեկչական գործողություններ չեն կատարել և չեն կատարում»։
Նիկաբ կրելը օրենքով արգելված է ավելի քան մեկ տասնյակ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Բելգիայում և Դանիայում: