Դասադուլին են միացել են նաև Բաթումիի պետական ​​համալսարանի և Ծովային ակադեմիայի ուսանողները

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Բաթումիի պետական ​​համալսարանի (ԲՊՀ) և Ծովային ակադեմիայի ուսանողներն առավոտից ակցիա են անցկացնում ԲՊՀ-ի դիմաց և ասում են, որ լսարաններ չեն վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ «Վրացական երազանքը» այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը ետ չի կանչել խորհրդարանից։ Նրանք նաև դասախոսներին կոչ են անում միանալ բողոքի ակցիային։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ծովային ակադեմիայի ուսանողները պատմության ճիշտ կողմում են, և ես կոչ եմ անում բոլոր դասախոսներին դուրս գալ։ Մի վախեցեք աշխատանքը կորցնելուց։ Վրաստանը ձեր ձեռքերում է։ Այս երկիրը մեր ձեռքերում է»։

«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր համաքաղաքացիներին, մեր հասակակիցներին և բոլոր նրանց, ովքեր եկել էին հանրահավաքների և ենթարկվել ոտնձգությունների ու ծեծի։ Մենք այստեղ կկանգնենք այնքան ժամանակ, քանի դեռ չեն լսել մեր ձայնը և քանի դեռ ետ չեն կանչել ռուսական օրենքը»։

«Այն ուսանողները, ովքեր համարում են, որ ռուսական այս օրենքը մեզ համար լավ չէ, մենք որոշեցինք միանալ դասադուլին։ Դասադուլ են հայտարարել ինչպես Ծովային ակադեմիայի, այնպես Արվեստի համալսարանի և Գրիգոլ Ռոբաքիձեի համալսարանի ուսանողները։ Ուսանողությունն է, երիտասարդությունը, ովքեր իրավունք ունեն «ոչ» ասելու ռուսական օրենքին և ռուսական կառավարությանը։ Ուսանողների ու երիտասարդների դեմ պայքարում ոչ ոք չի հաղթել, և այս պահը նույնպես բացառություն չի լինի»։

«Մենք չենք ուզում սովորել մի երկրում, որը կլինի ռուսական ազդեցության տակ։ Մեր նպատակն է ապրել եվրոպական և անկախ Վրաստանում»։

«Մենք պայքարը սկսել ենք կոնկրետ օրենքի դեմ, բայց այն վերածվեց ազատության պայքարի։ Անձամբ ինձ զանգահարեցին լուսադեմին ու ասացին, որ եթե մայրաքաղաք գաս, ոսկորներդ կջարդեն։ Սա ուղղակիորեն հարվածում է վրացի մարդու արժանապատվությանն ու ազատությանը։ Երիտասարդներն այս տասնամյակներում մեկ անգամ են դուրս գալիս միայն այն ժամանակ, երբ տուժում են նրանց արժանապատվությունն ու ազատությունը»,- ասում են դասադուլ հայտարարած ուսանողները։

Մի քանի դասախոսներ լրագրողներին ասել են, որ դասախոսություններ չեն անցկացնելու և լինելու են ուսանողների կողքին։

Այս պահին Վրաստանի ողջ տարածքում դասադուլին միանում են ավելի քան 20 բուհերի ուսանողներ, այդ թվում՝

Թբիլիսիի պետական ​​համալսարան

Իլիայի պետական ​​համալսարան

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ (GIPA)

Վրաստանի համալսարան, Ալտե համալսարան

Թբիլիսիի արվեստի ակադեմիա

Կովկասի համալսարան

Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան համալսարան

Բիզնեսի և տեխնոլոգիայի համալսարան

Վրաստանի ազգային համալսարան

Սև ծովի միջազգային համալսարան

Ազատ և ագրարային համալսարան

Թատրոնի և կինոյի պետական ​​համալսարան

Վրաց-ամերիկյան համալսարան

Ալտերբրիջ

Սոխումիի պետական ​​համալսարան

Վրաստանի տեխնիկական համալսարան

Արևելյան Եվրոպայի համալսարան

Սամցխե-Ջավախեթիի պետական ​​համալսարան

Քութայիսիի միջազգային համալսարան

Գրիգոլ Ռոբաքիձեի անվան համալսարան

Բաթումիի ծովային ակադեմիա

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր՝ մայիսի 13-ին, երրորդ ընթերցմամբ քննարկվել և հավանության է արժանացել ռուսական օրենքը։ Ընդդիմությունը չի կարողացել մասնակցել նիստին, որը տևել է մեկ րոպե։

Հանձնաժողովի նիստի նախորդ գիշերը քաղաքացիներն անցկացրել են խորհրդարանի մոտ։ Վաղ առավոտյան իշխանությունը ցրել է նրանց խաղաղ ցույցը և ազատել խորհրդարանի մուտքերը, որպեսզի «Վրացական երազանքի» պատգամավորները մտնեն օրենսդիր մարմին։ Ներքին գործերի նախարարությունը հավաքի ժամանակ ձերբակալել է 20 հոգու։ Նրանցից մի քանիսին դաժան ծեծի են ենթարկել հատուկ ջոկատայինները։

Իշխող կուսակցությունը մտադիր է մայիսի 14-ի լիագումար նիստում երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել ռուսական օրենքը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):