Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի տակ է թողել «գործակալների մասին» ռուսական օրենքի դեմ մարտին տեղի ունեցած ցույցերի մասնակից 21-ամյա Լազարե Գրիգորիադիսին։ Դատավոր Նատո Խուջաձեն չի բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց կալանքի դիմաց 20 000 լարիի չափով գրավ կիրառելու վերաբերյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Գործի դատախազ Թամար Իակոբիձեի խոսքով, գործում նոր հանգամանքներ չեն եղել, որոնք կհանգեցնեին արդեն իսկ կիրառված խափանման միջոցի փոփոխմանը.
«Քննարկվելիք քրեական գործով մեղադրյալի նկատմամբ դատարանի կողմից արդեն իսկ կիրառվել է գրավ՝ բռնի հանցագործության և գույքային վնաս պատճառելու համար։ Գրավի նպատակն է ապահովել, որ մեղադրյալը նոր հանցագործություն չկատարի։ Մեղադրյալի կողմից կատարվել է նոր հանցագործություն է, և այս մասով տրամաբանական է, որ մեղադրող կողմը չի համաձայնել արդեն իսկ օգտագործված գրավին, որը չի կարողացել հասնել խափանման միջոցի նպատակներին։ 3 000 լարիի փոխարեն 20 000 լարին չէր կարող ապահովել նրա պատշաճ վարքագիծը»։
Բացի նոր հանցագործություն կատարելու վտանգից, պետական մեղադրական եզրակացության մեջ խոսվում էր նաև թաքնվելու և վկաների վրա ազդեցություն գործելու վտանգների մասին։
«Մինչ ձերբակալելը, եթե մեկ ամիս շարունակ ուզենայի թաքնվել՝ կթաքնվեի։ Այն հագուստը, որ հագել էի, երբ ինձ ձերբակալեցին, հենց այն հագուստն էր, որով եղել եմ հանրահավաքին»,- դատավարության ժամանակ ասել է Գրիգորիադիսը։
Նրա փաստաբաններից Լիկա Բիթաձեի խոսքով՝ դատավորի այսօրվա որոշումը ստանդարտ էր, չապացուցված ու անհիմն։
ՆԳ նախարարության աշխատակիցները Լազարե Գրիգորիադիսին ձերբակալել են մարտի 29-ին։ Նա մեղադրվում է ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանների առողջությանը վնաս պատճառելու, պետական գույքը ոչնչացնելու մեջ։ Գործի նյութերի համաձայն՝ մարտի 7-ին, ժամը 23:15-ի սահմաններում, Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Լազարե Գրիգորիադիսը ապրիլի 9-ի փողոցում գտնվող ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցների ուղղությամբ երկու այսպես կոչված «մոլոտովի կոկտեյլ» է նետել, ինչի հետևանքով երկու աշխատակից տարբեր տեսակի այրվածքներ են ստացել: Բացի այդ, ինչպես պնդում է դատախազությունը, մեղադրյալը մարտի 9-ի գիշերը Ճանտուրիայի փողոցում դիտավորությամբ այրել է ՆԳ նախարարությանը պատկանող «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան, որը տեղում այրվել է։ Մեղադրող կողմը պնդում է, որ ավտոմեքենան այրելով պետբյուջեին հասցվել է 39 500 լարի գույքային վնաս։ Դատախազությունը որպես ապացույց տարածել է հանրահավաքների ժամանակ արված տեսագրությունները և հայտնել, որ կադրերում պատկերված երիտասարդը Լազարե Գրիգորիադիսն է։
Մեղադրանքը հաստատվելու դեպքում Գրիգորիադիսին սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։
Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել նաև մարտի ցույցերի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքով ձերբակալված Թոռնիկե Ակոփաշվիլիի դատավարությունը։ Դատական նիստում քննարկվել է ապացույցների թույլատրելիության հարցը։ Ակոփաշվիլիի նկատմամբ 3 000 լարիի գրավ է կիրառվել: Նրան առաջադրված հանցանքը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ։
Լազարե Գրիգորիադիսի գործի բովանդակային քննարկումը կսկսվի մայիսի 8-ին, իսկ Թոռնիկե Ակոփաշվիլիի դատավարությունը նշանակված է մայիսի 15-ին։