Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Չիկաշուան մեղավոր է ճանաչել Լազարե Գրիգորիադիսին, ով վարչական կարգով կալանավորվել էր ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ և տուգանել 2300 լարիով։ Ներքին գործերի նախարարությունը Գրիգորիադիսին մեղադրել է մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 Լաշա Գոգնիաշվիլին նշանակվել է Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն
Լազարե Գրիգորիադիսի խոսքով՝ դատավորը որոշումը կայացրել է միայն երկու ոստիկանների ցուցմունքների հիման վրա։
«Իմ բողոքը խոսքի ազատության մաս էր։ Հանրահավաքին 10 րոպե առաջ էի եկել։ Ես թակեցի ոստիկանների տեղադրած բարիկադին, և երբ սկսեցին ձերբակալել, մենք հետ եկանք, որպեսզի չբռնվենք։ Հետո ինձ ձերբակալեցին։ Այս կապակցությամբ դատավորը որոշում կայացրեց, կարծես ես հայհոյել եմ ոստիկանին»,- դատական նիստից հետո ասել է Գրիգորիադիսը։
Լազարե Գրիգորիադիսը ձերբակալվել է մայիսի 14-ին խորհրդարանի մոտ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ ցույցին, որի ժամանակ, ըստ նրա, ոստիկանների կողմից ֆիզիկական և բանավոր բռնության է ենթարկվել։ Գրիգորիադիսը նախնական կալանքի խցում անցկացրել է 48 ժամ։
Գրիգորիադիսը, ով 2023 թվականի մարտին մասնակցել է ռուսական օրենքի դեմ հանրահավաքներին, դատապարտվել է ոստիկանների առողջությանը վնաս պատճառելու և պետական գույքը ոչնչացնելու մեղադրանքով։ 2024 թվականի ապրիլի 12-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Զվիադ Շարաձեի որոշմամբ նա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, սակայն նախագահը նրան ներում է շնորհել, և նա ազատվել է բանտից ապրիլի 24-ին։
Ազատ արձակվելուց հետո Լազարե Գրիգորիադիսը ներգրավվել է ռուսական օրենքի դեմ կրկին սկսված ակցիաներին։
Ապրիլի 15-ից Թբիլիսիում ռուսական օրենքի ընդունման դեմ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք տևել են գրեթե մեկուկես ամիս։ Ներքին գործերի նախարարությունը վարչական և քրեական օրենսդրությամբ ձերբակալել է ցույցերի ավելի քան 200 մասնակիցների։ Նրանցից շատերը խոսում են ոստիկանների կողմից անհամաչափ ուժի, ոչ պատշաճ վերաբերմունքի և ֆիզիկական հաշվեհարդարի մասին։ Բողոքի ակցիաների ժամանակ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները դաժանորեն հարձակվել են ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների վրա՝ Ալեկո Էլիսաշվիլիին, Լևան Խաբեիշվիլիին, Դավիթ Քացարավային և այլոց։ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ իրավապահների կողմից հնարավոր ապօրինի գործողությունների վերաբերյալ ստացել են ընդհանուր առմամբ 138 հաղորդում։ Գործակալությունը հետաքննություն է սկսել, սակայն մինչ այժմ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։
