Թբիլիսիի քաղաքային դատարանը 2500 լարի տուգանք է կիրառել «Լելո»-ի գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեի նկատմամբ։ Ներքին գործերի նախարարությունը Կուպրաձեին մեղադրել է ռուսական օրենքի դեմ անցկացվող հանրահավաքի ժամանակ մանր խուլիգանության և ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Սա դատարանի կողմից քաղաքական հետապնդումների և հաշվեհարդարի շարունակությունն է։ Ակնհայտ է, որ այն պայմաններում, երբ երեք ոստիկաններ իրարամերժ վկայություն են տալիս, օրակարգում պետք է լինի նրանց պատասխանատվության հարցը։ Անգամ տեսախցիկի տեսագրություն չկար, իսկ մեղադրական դատավճիռը հիմնված էր միայն հակասական ցուցմունքների վրա: Ռուսաստանի կառավարությունը, կլանային դատարանը պետք է վերջանան այս երկրում և բոլոր դժբախտությունները, որոնք Բիձինա Իվանիշվիլին բերեց մեր երկրին»,- ասել է Իրակլի Կուպրաձեն։
«Նրան մեղադրում էին ոստիկանական շղթան ճեղքելու մեջ, սակայն կադրերից երևում է, որ Իրակլին ձեռքերը վերև է պարզել։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների պնդումը անհավանական անհեթեթություն էր, թե ձեռքերը վերև պարզած մարդը կարող է ճեղքել մի քանի հարյուր հատուկ ջոկատայինների շղթան»,- ասել է փաստաբան Թոռնիկե Արթմելաձեն։
Իրակլի Կուպրաձեն ձերբակալվել էր ապրիլի 16-ին և ազատազրկվել էր 2 օրով։ Նրա խոսքով՝ ձերբակալման ժամանակ և հետո ոստիկանները ֆիզիկական բռնության են ենթարկել իրեն, նաև անպարկեշտ խոսքերով դիմել ու նվաստացրել։
Ապրիլի 19-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ասել է, որ ռուսական օրենքի դեմ բողոքի ցույցերի ընթացքում վարչական կարգով բերման է ենթարկվել 40 մարդ։
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ «Ռուսական օրենքը» պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։
Եվրոպական միությունը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները կոչ են արել Վրաստանի իշխանություններին չընդունել այնպիսի օրենք, որը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և սպառնում է ԶԼՄ-ների ազատությանն ու քաղաքացիական հասարակության գոյությանը։