Դատարանը լրագրող Զուրաբ Վարդիաշվիլիին տուգանել է 2 200 լարիով

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիի քաղաքային դատարանը լրագրող, «Պուբլիկա» հասարակական-քաղաքական առցանց հրատարակության տնօրեն Զուրաբ Վարդիաշվիլիին օրինախախտ է ճանաչել և տուգանել՝ 2 200 լարիով։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Մարտի 2-ին «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» ռուսական օրենքի նախագծի դեմ կազմակերպված հանրահավաքի ժամանակ լրագրողը վարչական կարգով բերման է ենթարկվել մանր խուլիգանության և ոստիկանության պահանջներին չենթարկվելու պատրվակով, իսկ մոտ 2 ժամ անց ազատ է արձակվել։ Թբիլիսիի քաղաքային դատարանը գործը քննել է ակցիայից գրեթե մեկ ամիս անց՝ մարտի 31-ին, գիշերվա ժամը 2-ին։ Դատավոր Նինո Շչերբակովը որոշումը հրապարակել է այսօր՝ ապրիլի 18-ին։

«Պուբլիկա»-ի խմբագիր Զուրաբ Վարդիաշվիլին ձերբակալվել է խորհրդարանի շենքի մոտ՝ Չիտաձեի փողոցում, պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեի հրամանով միայն այն պատճառով, որ «դավաճան» է բղավել։ Ձերբակալության ժամանակ պարեկային ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներից մեկը Վարդիաշվիլիին ուժով նստեցրել է ՆԳ նախարարությանը պատկանող մեքենան։ «Պուբլիկա»-ի տեղեկություններով՝ խախտման արձանագրության մեջ գրված է եղել, որ Զուրաբ Վարդիաշվիլին «բարձր հայհոյել է, կոպիտ բառեր է օգտագործել, չի կատարել ճանապարհն ազատելու ոստիկանների բազմիցս օրինական պահանջները»։ Վարդիաշվիլին չի կիսում մեղադրանքը:

Մարտի 2-ին խորհրդարանի շենքի մոտ ձերբակալվել է ընդհանուր առմամբ 36 ցուցարար՝ մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով։ Զուրաբ Վարդիաշվիլիից բացի ձերբակալվածների թվում է նաև լրագրող Բեքա Ջիքուրաշվիլին, ով աշխատում է «Տաբուլա» հրատարակությունում։ Ջիքուրաշվիլին նույնպես հերքում է հանցագործություն կատարելը։ Նրա գործով որոշումը կհրապարակվի ապրիլի 19-ին։

«Վրացական երազանքը» մարտի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ռուսական օրենքը, որը պարտավորեցնում էր կառավարությունից ֆինանսապես անկախ ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել որպես «Օտարերկրյա ազդեցության գործակալներ», և որի նպատակն էր երկրում անկախ հասարակական կազմակերպությունների վերացումը: Նույն օրը Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել իշխող կուսակցության այս որոշման դեմ։ Ցուցարարները պահանջում էին չեղարկել ռուսական օրենքը։ Կառավարությունը ցրել է բողոքի ակցիան՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ։ Մարտի 8-ին տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որը կրկին ցրվեց իշխանության կողմից։ Հատուկ ջոկատայինները ողջ գիշեր հետապնդել են ցուցարարներին փողոցներով՝ բերման ենթարկելով ու ծեծի ենթարկելով նրանց։ Ցույցը ցրելուց հետո ցուցարարները ջարդել են ՆԳ նախարարության մեքենաներն ու այրել։ Չնայած բազմաթիվ պահանջներին՝ առողջապահության նախարարությունը տվյալներ չի հրապարակում, թե հանրահավաքի քանի մասնակից է տուժել։ Հայտնի է, որ ոստիկանների կողմից ակցիան ցրելու ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով ցուցարարներից մեկը՝ Զազա Բիղիաշվիլին կորցրել է տեսողությունը։

Աննախադեպ բողոքի և միջազգային ճնշման արդյունքում «Վրացական երազանքը» մարտի 10-ին կայացած լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ մերժեց ռուսական օրենքը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։