Դատարանը նախնական կալանք է կիրառել հակառուսական ցույցի մասնակից Գիորգի Օկմելաշվիլիի նկատմամբ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիի քաղաքային դատարանը այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիայի մասնակից, «Լիմոնի» գովազդային ընկերության տնօրեն Գիորգի Օկմելաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։ Դատավոր Դավիթ Մգելիաշվիլին ընդունել է դատախազության միջնորդությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Գիորգի Օկմելաշվիլիին, ով ձերբակալվել էր ոստիկանի վրա հարձակվելու, մասնավորապես՝ նրա դեմքին արմունկով հարվածելու մեղադրանքով, մեղադրվում է նաև թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահման մեջ։

«Խաղաղ ցուցարարներին ծեծել են, ծեծել՝ բառիս բուն իմաստով։ Ես ինձ պարտավոր էի համարում պաշտպանել թույլերին ու բռնում էի ձեռքերը։ Ալեքսանդրը [ոստիկանության սպան, որը տուժող է ճանաչվել] չափազանց անհամաչափ ուժ էր կիրառում: Կարծում եմ՝ ես պաշտպանում էի ինձ և ինձ շրջապատող մարդկանց։ Ինչ վերաբերում է թմրամիջոցներին, ապա դրանք ինձ տվել են ակումբներից մեկի մուտքի մոտ երկու տարի առաջ, և քանի որ ես օգտագործող չեմ, իմ տանն էին, մոռացել էի դրանք»,- ասել է Օկմելաշվիլին դատավարության ժամանակ։

Պաշտպանական կողմը մեղադրյալի համար միջնորդել է 20 հազար լարի գրավ կիրառել։ Փաստաբան Ջումբեր Քաթամաձեի խոսքով՝ դատախազության կողմից որպես ապացույց ներկայացված տեսանյութը հանված է կոնտեքստից և չի արձանագրում դիմակավորված անձանց կողմից ցույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումը։

Գործի դատախազ Անի Խուբեջաշվիլին ասում է, որ արմունկի հարվածի պահին մեղադրյալը վանողական վիճակում չի եղել։ «Իրականում նա միակ մարդն էր, ով հանցագործության վայրում բռնություն է գործադրել»,- նշել է դատախազը։

Գործով հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է հուլիսի 4-ին։

Գիորգի Օկմելաշվիլին ձերբակալվել է մայիսի 15-ին։ Թբիլիսիի ոստիկանության աշխատակիցները խուզարկել են նրա աշխատավայրն ու բնակավայրը։ Եթե ​​Օկմելաշվիլիին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։

Մեկ ամիս շարունակ Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր են անցկացվում՝ ընդդեմ ռուսական օրենքի։ Հատուկ ջոկատայիններն ու ոստիկանությունը բազմիցս ցրել են խաղաղ ցուցարարներին։ Այս ընթացքում վարչական կարգով ձերբակալվել են ակցիաների հարյուրից ավելի մասնակիցներ։ Դատախազությունը 9 մեղադրանք է առաջադրել՝ ոստիկանի վրա հարձակում գործելու և առարկաներ վնասելու համար։

Հանրահավաքների ժամանակ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները դաժան ծեծի են ենթարկել ցույցի մասնակից պատգամավորներ Ալեքսանդրե Էլիսաշվիլիին և Լևան Խաբեիշվիլիին, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Քացարավային և այլոց։ Անհայտ անձինք, որոնք մինչ այժմ չեն ձերբակալվել, հարձակվել են ընդդեմ ռուսական օրենքի անցկացվող ակցիաների մի շարք մասնակիցների վրա և մարմնական բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Դատախազությունը բռնության ոչ մի փաստ չի քննել, ոչ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

«Վրացական երազանքը» մայիսի 14-ին երրորդ և վերջին ընթերցմամբ 84 կողմ, 30 դեմ ձայներով ընդունել է ռուսական օրենքը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի ռուսական օրենքի վրա։ Նախագահը դրա համար երկշաբաթյա ժամկետ ունի՝ մինչև մայիսի 28-ը։ «Վրացական երազանքը» կարող է հաղթահարել նախագահի վետոն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):