Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական իրավունքի կոլեգիայի ցմահ դատավոր Բադրի Կոճլամազաշվիլին հրաժարվել է մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախատեսված դատավորների ուսումնական այցին։ Նրա խոսքով, այցը ձեռք է բերել քաղաքական նշանակություն, ինչի պատճառով նա այլևս չի պատրաստվում մեկնել ԱՄՆ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
«Ուսումնական այցը միտված էր միայն մասնագիտական բարձրացմանը, և դրա վրա որևէ այլ բեռ վերագրելը արդարացված չէր։ Սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ վերջին օրերին նշված այցը ստացել է սուր քաղաքական նշանակություն և դատավորների մի մասի մեկնելը կամ բացակայությունը դարձել է քաղաքական գնահատականի առարկա, հաշվի առնելով իմ մասնագիտության խիստ առանձնահատկությունը, ես հրաժարվում եմ մասնակցել նման այցին, որը բացի մասնագիտական նպատակից, ձեռք է բերել նաև քաղաքական բովանդակություն»,- նշել է դատավորը սոցցանցում հրապարակված հայտարարության մեջ:
Բադրի Կոճլամազաշվիլին չորրորդ դատավորն է, ով հրաժարվել է մասնակցել ուսումնական այցին այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի երեք ներկա և մեկ նախկին դատավորների նկատմամբ։
Արդարադատության խորհրդի անդամ Դիմիտրի Գվրիտիշվիլին ապրիլի 13-ին հայտարարել է, որ Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի քաղաքային դատարանների դատավորները՝ Կոնստանտին Կոպալիանին, Նանա Ջոխաձեն և Թամար Բեժանիշվիլին ապրիլի 22-30-ին ուսումնական այցով չեն մեկնի ԱՄՆ։ Գվրիտիշվիլին այս քայլը գնահատել է որպես համերաշխության ակտ, սակայն մի քանի օր առաջ լրատվամիջոցները հայտնել են, որ ազդեցիկ դատավորները ճնշում են գործադրում գործընկերների վրա, ովքեր ցանկանում են մասնակցել ուսումնական այցին։
Ապրիլի 5-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է կիրառել Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեի, Թբիլիսիի վերաքննիչ դատարանի փոխնախագահ Իրակլի Շենգելիայի, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ և Թբիլիսիի վերաքննիչ դատարանի ցմահ դատավոր Լևան Մուրուսիձեի նկատմամբ։ Բացի այդ, պատժամիջոցների ենթարկվածների թվում է նաև 2012-2017 թվականներին Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Վալերիան Ցերցվաձեն։ Ըստ Պետդեպարտամենտի՝ այդ անձինք չարաշահել են դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնը՝ այդպիսով վնասելով օրենքի գերակայությանը և հասարակության վստահությանը Վրաստանի դատական համակարգի նկատմամբ։ Միխեիլ Չինչալաձեն, Իրակլի Շենգելիան, Լևան Մուրուսիձեն և Վալերիան Ցերցվաձեն, ինչպես նաև նրանց ընտանիքի մերձավոր անդամներն այլևս չեն կարողանա մուտք գործել ԱՄՆ-ի տարածք։
