Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի հայտարարության համաձայն՝ ինքը չի կարող մեկնաբանել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, քանի որ դա դուրս է հանրային պաշտպանի լիազորությունների շրջանակից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Դատավորների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին մեկնաբանելը իմ լիազորությունների շրջանակից դուրս է։ Ես կարող եմ խոսել այն առաջարկությունների, խնդիրների մասին, որոնք հանրային պաշտպանը և ես՝ որպես այն ժամանակվա պատգամավոր, ունեցել ենք դատարանի հետ կապված բոլոր տարիների ընթացքում։ Դա, ի թիվս այլ բաների, կապված էր Արդարադատության խորհրդի ձևավորման, Արդարադատության դպրոցի տարանջատման և թափանցիկության գործընթացի ներդրման հետ։ Սա առաջարկությունների հիմնական ցանկն է, որը, ի թիվս այլ բաների, խորհրդարանում հանրային պաշտպանի ներկայացուցիչը մշտապես շեշտել է, և մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ»,- լրագրողներին ասել է Իոսելիանին։
Հանրային պաշտպանը նշել է, որ պատժամիջոցների ենթարկված դատավորներով ավելի կդժվարանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը. «Ուստի դատարանում կարևոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ դատարանի վերաբերյալ տրված հանձնարարականը լիարժեք կյանքի կոչելու համար, և որ այս հանձնարարականի կատարումը որևէ հարց չառաջացնի»,- ասել է Լևան Իոսելիանին։
Ապրիլի 5-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը երեք ներկա և մեկ նախկին դատավորների՝ Միխեիլ Չինչալաձեին, Լևան Մուրուսիձեին, Իրակլի Շենգելիային և Վալերիան Ցերցվաձեին, ինչպես նաև նրանց ընտանիքի անմիջական անդամներին, զգալի կոռուպցիոն գործունեության մեջ նրանց մասնակցության պատճառով արգելել է մուտք գործել ԱՄՆ: Դեպարտամենտի պարզաբանմամբ՝ այդ անձինք չարաշահել են դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնը՝ դրանով իսկ վնասելով օրենքի գերակայությանը և հասարակության վստահությանը Վրաստանի դատական համակարգի նկատմամբ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ապրիլի 10-ին դատավորների հետ հանդիպումից հետո ասել է, որ Պետդեպարտամենտի որոշումը իր համար «մեծ հարցեր է առաջացնում»։ Ղարիբաշվիլիի խոսքերով, պատժամիջոցների ենթարկված դատավորները «ամբողջ գիտակցությամբ ծառայում են մեր երկրի անկախությանը և պետության հզորացմանը»։
Դատական բարեփոխումների իրականացումը 2023 թվականի հունիսին Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին տրված 12 հանձնարարականներից մեկն է, որոնց կատարման դեպքում երկիրը կստանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ Վրաստանը պետք է ապահովի դատարանների, հատկապես Գերագույն դատարանի պատշաճ գործունեությունը և ամբողջականությունը, լուծի դատավորների առաջադրման բոլոր մակարդակներում հայտնաբերված բոլոր խնդիրները, իրականացնի արդարադատության բարձրագույն խորհրդի հիմնովին բարեփոխում և նշանակի Գերագույն խորհրդի անդամներին: Այս բոլոր միջոցառումները պետք է իրականացվեն եվրոպական չափանիշներին և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին լիովին համապատասխան։